2016թ հոկտեմբերին առաջին անգամ հրապարակվեց, որ երկրի բնակչության քանակը պակասել է 3 մլն-ից։ Դրանից հետո տարօրինակ սպասումով եմ բացում «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը հոկտեմբերի 1-ի դրությամբ» հաշվետվությունը։
Հայաստան համահայկական հիմնադրամը կրկին ուշադրության կենտրոնում է։ Ուստի 2 տվյալ։ Հիմնադրամն այս տարի հունվար-օգոստոսին շինարարություն ֆինանսավորել է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընդամենը 29․2 %- ի չափով։