Հայերեն   English   Русский  
Գեորգի Գախարիա
Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի այսօր՝ հոկտեմբերի 15–ին, տրվել է պաշտոնական ընթրիք։
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունները սկսել են զարգանալ առանձնահատուկ ջերմությամբ, այդ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Հայաստանի հետ հարաբերություններում ամենանշանակալին համարում է տնտեսության ոլորտը, որում զգալի առաջընթաց է նկատում: Գախարիան նման տեսակետ հայտնեց Երևանում լրագրողների հետ հանդիպմանը՝ խոսելով նաև ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներից:
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային։ Երկու երկրների վարչապետները առանձնազրույց են ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Գախարիային հոկտեմբերի 15-ին հրավիրել է Հայաստան։
Վրաստանում վարչապետի փոփոխության արդյունքում հայ-վրացական հարաբերությունները չեն տուժի, կարծում է վրացագետ Ալիկ Էրոյանցը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: