Հայերեն   English   Русский  
քրդեր
Հայաստան–Թուրքիա ներկայիս սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է գտնվում պատմական հայկական Կարս նահանգի Քիլիթթաշ գյուղը։
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խոստացել է պարգևատրել նրանց, ովքեր Վաշինգտոնին տեղեկություններ կտրամադրեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 3 պարագլուխների՝ Դուրան Քալքան, Ջեմիլ Բայըք,Մուրադ Քարայըլան, գտնվելու վայրի մասին։
Անկարայում կայացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության արտգործնախարար Քյուդրեթ Օզերսայի հանդիպումը։
Հոկտեմբերի 9-ին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները Հյուսիսային Իրաքի Զապ շրջանի հենակետերից 2 անգամ հրթիռակոծել են Թուրքիայի հարավարևելյան սահմանամերձ Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանի Գյուվեն լեռան մոտ գտնվող թուրքական ռազմաբազան։
Թուրքիան ԱՄՆ-ին բազմիցս է մեղադրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) սիրիական թևը հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG) աջակցելու և PKK-ի դեմ պայքարում Թուրքիայի հանդեպ դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է քրդերին օգնելու համար զորքեր ուղարկել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաք: Այդ մասին հայտնել է Le Parisien պարբերականը` վկայակոչելով սիրիական ժողովրդավարական ուժերի պատվիրակության ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիան մերժում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ներկայացված Անկարայի և «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր»-ի միջև երկխոսության հաստատման մասին առաջարկը:
Անկարան մտադիր չէ սահմանափակվել սիրիական Աֆրինում ռազմական գործողությամբ և իր անվտանգության սպառնալիքի դեպքում քուրդ զինյալների դեմ պայքարելու է նաև սիրիական Մանբիջում, ինչպես նաև Իրաքի Սինջար և Քանդիլ շրջաններում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Քրդերը պնդում են, որ թուրքական զորքերին սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության վեցօրյա արդյունքների ընթացքում չի հաջողվել առաջանալ շրջանի խորքերը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: