Հայերեն   English   Русский  
«Իսլամական պետություն»
Ամերիկացի հետաքննիչները համաշխարհային ֆինանսական ցանց են հայտնաբերել, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա է ղեկավարում և որը eBay առցանց առևտրային կայքում կեղծ գործարքներով դրամական միջոցներ է ուղարկել ԱՄՆ-ում իրենց համախոհներին: Գրում է Russian.rt.com-ը:
«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը չի անհետացել, իսկ ահաբեկիչները տարածվում են ամբողջ աշխարհում: Գրում է Gazeta.ru-ն:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները հարձակում են գործել Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքի և խաղաղ բնակչության վրա: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգները կարող է Ֆիլիպինների տարածքում սկսել օդային հարվածներ իրականացնել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» և «Թալիբան» ծայրահեղական խմբավորումների ահաբեկիչներն ավելի քան 50 անձանց են սպանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող Սարի Փուլ գավառում: Այդ մասին հայտնում է «Синьхуа» լրատվական գործակալությունը՝ հղում անելով շրջանի իշխանությունների ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:
Մահապարտ ահաբեկիչը այսօր երեկոյան ներխուժել է Աֆղանստանի Հերաթ նահանգի ամենախոշոր շիական մզկիթ, կրակ բացել, այնուհետև պայթեցրել իրեն, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Թուրքիայի իշխանությունները մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալել են ևս 831 մարդու, որոնց կասկածում են իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Այս մասին նշված է Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունում:
Գերմանական վերջին «Tornado» հետախուզական ինքնաթիռը լքել է Թուրքիայում գտնվող Ինջիրլիք ավիաբազան և վերադարձել Գերմանիա:
Մեծ Բրիտանիայի նախկին զինվոր, ով քրդական ուժերի կազմում Սիրիայում մասնակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերին, ահաբեկչության մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է «Independent»-ը:
Անվտանգության և տեղեկատվության եվրոպական վարչության (DESI) գլխավոր քարտուղար, Մարդու իրավունքների միջազգային հանձնաժողովի (IHRC)` Մերձավոր Արևելքի հարցերով հանձնակատար Հայսամ Աբու Սաիդը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետևորդներ կան գրեթե 30 երկրներում, այդ թվում նաև՝ Ադրբեջանում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Հագգին» լրատվական կայքը` հղում կատարելով արաբական ԶԼՄ-ներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: