Հայերեն   English   Русский  
Դամասկոս
Դամասկոսում յոթ խաղաղ բնակիչներ տուժել են Արևելյան Գուտայի բնակելի թաղամասերի հրթիռակոծությունների հետևանքով: Գրում է Russian.rt.com-ը:
Դամասկոսում Բաբ-Թումա թաղամասի գնդակոծման հետևանքով վիրավորվել են ազգությամբ հայ, Սիրիայի Հանրապետության 2 քաղաքացիներ:
Հունվարի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում դամասկաոսահայ համայնքապետերի, ազգային կառույցների ղեկավարների և անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ Ամանորյա ավանդական ընդունելություն:
Հոկտեմբերի 31-ին Դամասկոսի ալ-Քինդի կինոթատրոնում Սիրիայի «Ահֆադ Աշտար» հիմնադրամը կազմակերպել էր «Խոստում» գեղարվեստական ֆիլմի բաց ցուցադրություն: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Նորա Արիսյանը, Սիրիայի կինոարվեստի գործիչներ, կրոնական առաջնորդներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Սիրիայի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն Դամասկոսում ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ պայթյուն է որոտացել: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է նախօրեին Դամասկոսում ոստիկանակության բաժանմունքի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը: Գրում է Russian.rt.com-ը:
SANA լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյուն է որոտացել: Գրում է Russian.rt.com-ը:
«Հայաստանը տարեցտարի փոխվում է: Դուք միգուցե չեք նկատում, բայց երբ դրսից ես գալիս՝ չես կարող չնկատել»,- ասում է Դամասկոսում ծնված, 2009-ին ՀՀ քաղաքացիություն ստացած, իսկ 2013-ին վերջնականապես Հայաստան տեղափոխված սիրիահայ Մարիանա Ճուլյանը:
Հուլիսի 14-ին Դամասկոսի Սբ․ Սարգիս եկեղեցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Սիրիա-հայկական բարեկամության հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանի, Դամասկոսի Հայ Առաքելական թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանի, Դամասկոսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և Սիրիայում ՀՀ դեսպանության անձնակազմի մասնակցությամբ տեղի ունեցավ Դամասկոսի բնակչությանը՝ մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան, Դամասկոսը և Թեհրանը Սիրիայում ԱՄՆ-ի իրականացրած հրթիռային հարվածներն ագրեսիայի ակտ են համարում: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: