Հայերեն   English   Русский  
ժողովրդագրություն
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը և նպատակային միջոցառումները: Փաստաթուղթը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից և բխում է ՀՀ կառավարության ծրագրից:Զեկուցողները ներկայացրել են այն միջոցառումներն ու գործիքակազմը, որոնց կիրառումը կնպաստի ժողովրդագրական կայուն զարգացման ապահովմանը:Ծավալված քննարկումների արդյունքում վարչապետն անհրաժեշտ է համարել գնահատել, թե կոնկրետ ...
Ժողովրդագրական պատկերը Հայաստանի պարագայում վերջին տասնամյակներում ամենալուրջ խնդիրներից մեկն է և կարելի է ասել՝ վերաճել է ազգային անվտանգության խնդրի: «Ժողովրդագրական անվտանգությունը տնտեսական անվտանգության մաս է և նպատակ ունի նվազեցնել ու վերացնել բնակչության թվաքանակի կառուցվածքի և փոփոխությունների հետ կապված խնդիրները»,- նշում է տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն իր զեկույցներից մեկում: Այստեղ կարելի է ընդգծել՝ առավել ևս Հայաստանի պարագայում, քանի որ մեր երկրում մարդը վերջին տարիներին հայտարարվել ...
Հայաստանում բնակվում է 0-18 տարեկան 422 000 աղջիկ երեխա: Երկրում աղջիկ երեխա ցանկացող յուրաքանչյուր ընտանիքին բաժին է ընկնում տղա երեխա ցանկացող 6 ընտանիք: Հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հետևանքով երկրում ամեն տարի չի ծնվում մոտ 1500 աղջիկ, ինչը շարունակվելու դեպքում էապես կկրճատվի ապագա մայրերի թիվը։
«Թվում է, թե բնակչության թվի առումով դրական փոփոխություններ պետք է լինեն, սակայն իրավիճակն ` նույնն է` ճգնաժամային: Նկատվում է ծնելիության նվազում և դրա միտումը չի փոխվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը` բացատրելով դա նրանով, որ ներկայումս վերարտադրությունը սկսել են 90-ականներին ծնված անձանք, որոնց նախորդ սերունդը քանակով ավելի շատ էր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: