Հայերեն   English   Русский  
Հայկ Դեմոյան
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացան նոր տնօրենի ընտրությունները: Մրցույթին մասնակցելու համար դիմում էի ներկայացրել նաև ես՝ տնօրենի պաշտոնում կարճաժամկետ վերականգնվելը դիտելով որպես միակ հնարավորություն,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով հաջողվեց հայտնաբերել մինչ օրս անհայտ շուրջ քսանհինգ նոր լուսանկար՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական ռազմանավերի միջոցով տարհանելու տեսարաններով:
Օրակարգում ներառված առաջին հարցը, որը բարձրացրել է Հանրային խորհրդի անդամ Արթուր Գրիգորյանը, վերաբերել է ճանապարհային ոստիկանությանն ու երթևեկության կազմակերպմանը մայրաքաղաքում ու մարզերում:
Ջավախահայերի մի շարք հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ ներողություն են պահանջում Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանից:Հայտարարության մեջ ասվում է.«Օրերս առցանց մամուլում հրապարակվեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժ.պ. ՀայկԴեմոյանի հարցազրույցը, որը հերթական անգամ դուրս եկավ գիտական բանավեճի շրջանակներից (թեև, վաղուց հետևելով Հ. Դեմոյանի՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և վերջինիս տնօրենի հասցեինհրապարակած անանուն նյութերին և հրապարակումներին, ...
Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատակիցներն այլևս չեն զարմանում, երբ թուրք այցելուներ են ունենում:
Բունդեսթագի այս որոշումը լուրջ հոգեբանական և բարոյական հարված էր թուրքական կողմին: Թուրքիան իր ծանրագույն բեռի հետ մենակ թողնվեց:
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտնի հարցազրույցի այն դրվագը, որտեղ նա հայտարարել էր, թե իբր Օսմանյան Կայսրությունում քրիստոնյա փոքրամասնություններին չեն ոչնչացրել, այսօր քննարկման առարկա էր դարձել Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովում:
Հունիսի 4-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվել է «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, հաղորդում է ՀՑԹԻ-ի կայքը:Ցուցադրությունը, որն առաջին անգամ ներկայացվեց հայ հասարակությանը դեռևս 2009 թվականին, այժմ համալրվել է հարյուրավոր նորահայտ նյութերով և հազվագյուտ լուսանկարներով, որոնք անդրադառնում են Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաշատ քաղաքներում սկիզբ առած մարմնակրթական շարժման ...
Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթը անդրադարձել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի աղմկահարույց հայտարարությանն այն մասին, թե Թուրքիան Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ջանում է իր ազդեցությունը տարածել Հայաստանում և չեզոքացնել 2015 թվականի նախապատրաստական աշխատանքները:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պատասխանել է թուրքական մի շարք հասարակական կազմակերպությունների հրավերին 2015 ապրիլի 24-ին Ստամբուլում մասնակցելու ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Թուրքական «Դեմոկրատհաբերի» հաղորդմամբ` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Դեմոյանը նշել է. «Գալ Թուրքիա հանուն ինչի՝ լսել մեղանչական խոսքե՞ր, թե՞ լսել խոսքեր, որ թուրք հասարակությունը պատրաստ է առերեսվելու իր պատմության հետ և հաշվի նստել, որ տեղի ունեցած ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: