Հայերեն   English   Русский  
​ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Շաբաևին, որը Հայաստան է ժամանել Թռչնաբույծների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր քննարկում վարկային կազմակերպությունների և գյուղտեխնիկա ներկրողների ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացմանն առնչվող հարցերի շուրջ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Հայկական ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի կողմից օրերս մամուլում բարձրացված մի շարք հարցադրումների վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ:2017 թվականի փետրվարի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ավելի քան 25 կարտոֆիլագործ, այդ թվում` նաև «Հայկական ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը, ով ի դեպ նաև կարտոֆիլի տնկանյութի խոշոր ներմուծող է: Խորհրդակցության ընթացքում ի թիվս կարտոֆիլագործության ...
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով գյուղացիական տնտեսությունների և ջերմատների համար նախատեսված աջակցության մասին, նշեց, որ գարնանը ավելի պարզ կերևան ցրտահարության վնասները:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ԱԶԲ-ի կողմից իրականացվող գինեգործության և խաղողագործության ոլորտի վերլուծության նախնական արդյունքները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա ընթացքումխաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է:
2016 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանվել շուրջ 2179.0 տոննա մանր եղջերավոր կենդանիների միս` 2015 թվականի ամբողջ տարվա 681.8 տոննայի դիմաց, որից 1025 տոննան արտահանվել է սեպտեմբերի 22-ից հետո ընկած ժամանակահատվածում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին գյուղատնտեսության ոլորտում հաջողված բիզնես ծրագրեր իրականացրած գործարարներ, լոգիստիկայի, մարքետինգի, արտահանման ոլորտի ներկայացուցիչներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: