Հայերեն   English   Русский  
Արագածոտնի մարզ
Նորածնի առք ու վաճառքի հերթական դեպքն է գրանցվել:Ըստ մեր տեղեկությունների՝ 32-ամյա կինն իր 2 ամսական երեխային վաճառել է նախորդ տարվա վերջին:Կինը երեխային վաճառել է Արագածոտնի մարզի բնակիչ ամուսինների: Երեխայի առք ու վաճառքի գործողությունը կատարվել է Աջափնյակ վարչական շրջանում:Սեփական երեխային ընդամենը 200 000 ՀՀ դրամով վաճառած կինը երեխային լույս աշխարհ է բերել 2016թ. հոկտեմբերին, որից կարճ ժամանակ անց, ինչպես արդեն նշեցինք, փոքրիկին վաճառել է:Ոստիկանությունում կատարվում է հետաքննություն։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:
Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 179 գլուխ մանր եղջերավոր անասունի հափշտակություն. 4 անձ ձերբակալվել է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն երեկ երեկոյան և այսօր այցելել է Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ` նախօրեին տեղացած կարկտահարության պատճառով գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը դիտարկելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Հունիսի 16-ին, ժամը 11:15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի արոտավայրում գայլերը հոշոտել են մոտ 100 ոչխար:Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
2017 թվականի հունիսի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 10 համայնքներում:
Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ից մինչև 16:20-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 3 կայանքից Կոտայքի մարզի Արգել, Քանաքեռավան, Մրգաշեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 252 կրակոց:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: