Հայերեն   English   Русский  
միջազգային կոալիցիա
«Аш Шарк Аль-Аусат» պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Սիրիայում գործող միջազգային կոալիցիային ուղղված բազմաթիվ հարցեր ունի: Գրում է Vesti.ru-ն:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բազմաթիվ քրոնիկական սխալները, քաղաքացիական օբյեկտների վրա ռմբակոծությունները և մարդասիրական օգնության ցուցաբերման միջոցների բացակայությունը Սիրիայի Ռաքքա քաղաքում մարդասիրական աղետի են հանգեցրել: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ահաբեկչության հակազդման հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիական САНА ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքում Միացյալ Նահանգների գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ինքնաթիռները ռմբակոծություններ են իրականացրել, որոնց հետևանքով մեկ օրում առնվազն 78 խաղաղ բնակիչ է զոհվել: Գրում է Ria.ru-ն:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի իրականացրած օդային հարվածի հետևանքով Սիրիայի հարավ-արևելքում գտնվող Էլ Հասակա նահանգում 12 խաղաղ բնակիչ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ ԱՄՆ-ի և ՌԴ-ի մասնակցությամբ ընդարձակ միջազգային կոալիցիա ստեղծելու համար` նպատակ ունենալով ոչնչացնել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներին: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան օդային հարվածներ է իրականացրել Դեյր Զորում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման քիմիական զենքի պահեստների ուղղությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պարզաբանել է արևմտյան երկրների անվտանգության աշխատակիցների այցը Դամասկոս` նշելով, որ եվրոպական երկրները չնայած Սիրիայի կառավարական ուժերի վրա բացահայտ հարձակումներն փորձում են կուլիսների հետևում համագործակցել Դամասկոսի հետ: Հաղորդում է arabic.rt.com-ը:
«Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերկը հայտարարել է,որ Միացյալ Նահանգները հույս ունի մինչ 2017թ. ամառ ավարտել ԻՊ գրոհայինների դեմ պայքարը: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Mirror պարբերականի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին սպանվել է Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով: Գրում է Gazeta.ru.-ն:
Մայիսի 20-ին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» միությունը հայտարարել է, որ առաջիկա ժամերին ռազմական լայնածավալ գործողություններ կսկսի Ռաքքայի ուղղությամբ` այն ազատագրելու նպատակով: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: