Հայերեն   English   Русский  
Անհայտ կորածներ
«Վերջին անգամ ռազմաճակատ մեկնելուց առաջ արդեն հրաժեշտ էր տվել: Երբ հետ դարձավ աստիճաններից ու փոքրիկին մեկ անգամ էլ համբուրեց, ասաց` 3 օրից կգամ, բայց այդ 3 օրը տևում է արդեն 25 տարի»:
Օգոստոսի 30-ը 1982 թ.-ին առաջին անգամ Լատինական Ամերիկայում հռչակվեց որպես Անհայտ կորածների միջազգային օր: Այսօր այդ օրը նշվում է ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլեւ աշխարհի շատ երկրներում: Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ Անհայտ կորածների միջազգային օրը միաժամանակ նշվել է 2004 թ.-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից՝ Երեւան, Վանաձոր, Ստեփանակերտ, Բաքու, Գյանջա, Թբիլիսի քաղաքներում:
Կենտրոնական Իտալիայում գրանցված երկրաշարժի հետևանքով անհայտ կորածների թիվն առնվազն 100-ի է հասել: Այդ մասին հայտնել է Rai հեռուստաընկերությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է դաշտում անհայտ կորածների մասին ապատեղեկատվությունները:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդամները «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների հետ այցելել են Վայոց ձորի մարզ և հանդիպել անհետ կորած ազատամարտիկների հարազատներին:
Գվատեմալայի Սանտա Կատարինա Պինուլա գյուղում տեղի ունեցած սողանքի հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել, իսկ ևս 600 մարդ անհայտ կորած է համարվում: Համապատասխան հայտարարություն տարածվել է տեղական փրկարարական ծառայության կողմից: Գրում է Russian.rt.com-ը:
Չինաստանի Շենսի գավառի բնակելի թաղամասում տեղի ուենցած սողանքի հետևանքով գրեթե 40 մարդ անհայտ կորած է համարվում: Գրում է Russian.rt.com-ը:
Հայաստանում պաշտոնապես հայտարարված է՝ հունիսի 29-ը անհայտ կորածների օրն է: Գյումրու զինկոմիսարիատի հարևանությամբ Արցախյան պատերազմի ազատամարտիկներին նվիրված թանգարանի բակում տեղի ունեցավ անհայտ կորած շիրակցի զինվորներին նվիրված արարողություն:
Այսօր երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին աշխարհահռչակ System of a Down խմբի երկու անդամներին` Սերժ Թանկյանին ու Ջոն Դոլմայանին:
Գերիների փոխանակման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքում ադրբեջական կողմի հետ ոչ մի կերպ լեզու գտնել չի լինում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ նախագահ, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: