Հայերեն   English   Русский  
Ազատ դեմոկրատներ
Հայացքն ուղղել դեպի Մոսկվա՞, թե՞, այնուամենայնիվ, դեպի Արևմուտք, ի՞նչ կեցվածք ընդունել տարածաշրջանային իրողությունների ու իրադարձությունների պարագայում, ինչպե՞ս հարաբերվել հարևանների հետ, հատկապես այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին մերն է: Մի խոսքով, ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն վարել. սա մեր երկրում կարևորագույն հարցերից, կարևորագույն խնդիրներից է:
Կարևոր հանգամանք է նաև այն, որ շատերը խոստանում են ոլորտի ֆինանսավորման ավելացում, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացում, դեղերի գների նվազում, պետական պատվերի ընդլայնում՝ չհստակեցնելով, թե ինչ միջոցների հաշվին:
Ապրիլի 2-ին, բացի ընտրությունների օր լինելուց, կլրանա անցյալ տարի Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մեկ տարին: Ուստի կարևոր է հասկանալ, թե ընտրություններին մասնակցող, այսինքն` երկրի հետագա քաղաքական և գործադիր կառավարումը ստանձնել պատրաստվող քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչպես է ընկալում առկա վիճակը, ինչ դասեր է քաղել ապրիլյան պատերազմից և ինչ լուծումներ է առաջարկում մեր բանակի, զինված ուժերի ու երկրի պաշտպանության համար:
«Ես տղամարդկանց ինձ մրցակից չեմ համարում»:
Այսօր Արաբկիր համայնքի Կիևյան 7 հասցեում գտնվող “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախընտրական շտաբից մեկնարկեց կուսակցության՝ թիվ 2 ընտրատարածքիթեկնածուների քարոզարշավը: Թիվ 2 ընտրատարածքն ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն համայնքները:
Ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքներով որ կուսակցություններն էլ որ անցնեն խորհրդարան, որ կուսակցությունն էլ կազմի կայուն քաղաքական մեծամասնություն և ստանձնի երկրի ղեկավարումը, միևնույն է, Արցախի հիմնախնդիրը լինելու է արտաքին քաղաքականության օրակարգի գլխավոր հարցը: Ուստի փորձենք հասկանալ, թե ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններից ու կուսակցությունների դաշինքներից որ մեկն ինչպես է պատկերացնում Արցախյան հակամարտության կարգավորումը, ու այս առումով ...
«Ամենուրեք փող են բաժանում: Մեզ մարդիկ են մոտենում և խոստովանում դա»:
Փորձենք համեմատել ՀՀ քաղաքացիների վստահության քվեի համար պայքարող ութ քաղաքական ուժերի տեսլականը կրթության և գիտության ոլորտում (Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագիրը դեռևս հրապարակված չէ):
Անկախ-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի առաջին կին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Անահիտ Բախշյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: