Հայերեն   English   Русский  
բռնություն
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 38-ամյա կնոջը ծեծելու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուղերձ է հղել Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա առթիվ (նոյեմբերի 25)։ Այս տարի Կանանց և աղջիկների հանդեպ բռնության դեմ ուղղված ՄԱԿ-ի «ՄԻԱՆԱՆՔ» գլոբալ քարոզարշավը նշանավորում է մեր աջակցությունը բռնությունից տուժածներին ու ջատագովներին և կրում է «Ներկիր աշխարհը նարնջագույն. #ԻնձԷլԼսիր» խորագիրը։ Նարնջագույնը՝ միասնականություն խորհրդանշող գույնն է, իսկ «ԻնձԷլԼսիր» հեշթեգը՝ հստակ ուղերձ. կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը պետք է վերանա հիմա, և մենք բոլորս ...
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել են մարզի 14-ամյա բնակչուհու հետ սեռական հարաբերություն ունենալու, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Արագածոտնի մարզի 21-ամյա բնակչին:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում պաշտոնից ազատվել է 31 գյուղի գյուղապետ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով համաժողովին, որը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի հետ համատեղ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերության երկրների ներգրավման ղեկավար Սաբինե Ռակոտոմալալային: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի հանգամանքները:
Անցյալ շաբաթ Վարշավայում տեղի է ունեցել ԵԱՀԿ մարդկային չափման հարցերով միջոցառումներին նվիրված նիստ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակության ղեկավար Մայքլ Կոզակը նիստին ելույթ ունենալիս ասել է, որ Միացյալ Նահանգներն անհանգստացած են օրենքը իրենց հիմնարար իրավունքների իրացնել ձգտող որոշ անձանց պատժելու նպատակով կիրառման փաստերի առնչությամբ: Դատական համակարգի ազատությունը ժողովրդավարական կառավարման կարևոր ատրիբուտն է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: