Հայերեն   English   Русский  
Վարդան Այվազյան
Այս մարդուն՝ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանին մեջբերում եմ, որովհետև իշխանական «Հայկական ժամանակը» պարբերաբար իրենից մեկնաբանություններ է վերցնում։
Հայաստանում հասարակությունն այնքան էլ խանդավառված չէ ՀՀ սահմանադրության ընդունման տոնը նշելու հարցում, սակայն դրա պատճառը ամենևին պետք է չէ որոնել սոցիալ-կենցաղային պայմաններում: Այստեղ առավելապես խնդիրը կապված է մտածողության հետ:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այս ընտրություններում սյուրպրիզներ գրանցվեցին ռեյտինգային թեկնածուների մասով: Փորձենք, հղում անելով մեր տեղեկություններին, ներկայացնել այն, ինչ մեզ հայտնի է: «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Վարդան Այվազյանը, ձայների հաշվարկի ժամանակ տեսնելով, որ պարտվում է, գիշերով հաշվի է կանչել «Ծառուկյան» դաշինքի Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու Դավիթ Մանուկյանին՝ Անդրանիկ Մանուկյանի որդուն, եւ նույն ընտրատարածքի ՀՀԿ-ական թեկնածու Ֆլեշի ...
Սահմանադրությունը դասվում է այն հայտնագործությունների շարքին, որոնք փոխել են մարդկության կյանքի որակը:
58 կողմ, 21 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերացնելուց հետո Հայաստանի համար համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություններ են ի հայտ եկել: Ուստի, տնտեսագետներն իրենց դիտարկումներն են անում՝ կանխատեսելով հնարավոր զարգացումները:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը քննարկելիս հարցով համազեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձեց ճշտել բենզինի հայաստանյան գների հիմնավորվածությունը:
ԱԺ-ն քվեների 79 կողմ, 11 դեմ և 15 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Իրավունքի» տեղեկություններով՝ Չարենցավան քաղաքում փակվել է ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի եղբոր՝ Գագիկ Այվազյանին պատկանող գազալցակայանը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ գազալցակայանի փակման պատճառը պատկան մարմինների հայտնաբերած խախտումներն են։ Թե երբ նորից կգործի գազալցակայանը, ոչ ոք չգիտի, սակայն փաստ է գազալցակայաններում ստուգումները շարունակական բնույթ կունենան։
ԱԺ-ն քննարկում է ««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն նախատեսում է երկրորդային հումքի նկատմամբ շրջանառության հարկ սահմանել ներկայիս 5 տոկոսի փոխարեն 1.5 տոկոս: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի խոսքով`երկրորդային հումքի`թափոնների համար փաստաթղթեր ապահովել հնարավոր չէ, ուստի ներկայում տնտեսվարողները չեն կարող օգտվել գործող օրենքի հնարավորությունից և ըստ ցանկության ցածր շրջանառության հարկ մուծել`փաստաթղթեր ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: