Հայերեն   English   Русский  
ակումբ
Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային հատվածի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Տերյան փողոցում գտնվող ակումբներից մեկում, անծանոթ մարդկանց կողմից դանակով հարվածելու հետևանքով:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Ատևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Այն մշակվել է ի կատարումն վարչապետի՝ բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու հանձնարարականի:
Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ ՄԱԿ-ն իր ներկայիս տեսքով ընդհանրապես չի իրականացնում իր ներուժը: Համապատասխան գրառում Թրամփը կատարել է թվիթերյան իր էջում: Գրում է News.mail.ru.-ն:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տոնում է Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքները: Նրանք դա համարում են վրեժ այսպես կոչված «պատերազմի նախարար» Աբու Օմար ալ-Շիհանիի մահվան համար, ով սպանվել էր այս տարի Իրաքում կոալիցիոն ուժերի գործողությունների հետևանքով:
«Ես շնորհակալ եմ այն բանի համար, որ ինձ առաջարկեցին սովորել Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Ինձ համար ես հայտնաբերեցի շատ հոգեհարազատ երաժշտություն։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: