Հայերեն   English   Русский  
Դասընթաց
ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության ծրագրի համաձայն՝ հուլիսի 16-ից 19-ը Հայաստանում էր ՆԱՏՕ֊ի հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտի փորձագետների խումբը` ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Պյոտր Գավլիչեկի գլխավորությամբ:
Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա սպասարկման մշակույթի ոլորտի ամերիկացի մասնագետ Ջոն Շոուլը (John Tschohl):
Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ձևավորվել են քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների խմբեր, որոնց համար Երևանում, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում կազմակերպվում են դասընթացներ:
ԵՊԲՀ-ում այս տարվա սեպտեմբերին մեկնարկած «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) միջազգային կրթական նոր ծրագիրը հաջողությամբ շարունակում է ընթացքը: Այս ուսումնական տարում 30 տարբեր մասնագետ բժշկական համալսարանում սովորում է կառավարել բուժհաստատությունները:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում այսուհետ հնարավորություն է ընձեռվում մասնակցել շուրջ 3 ամիս տևողությամբ մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացներին և ստանալ Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) կողմից սահմանված պահանջներին համապատասխանող մասնավոր օդաչուի վկայական (PPL):
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում մեկնարկել է ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացը։
Օգոստոսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների և ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել է «Էթիկան հանրային ծառայությունում և քննական մտածողություն» խորագրով դասախոսություն:
Մայիսի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մեկնարկել է ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված «Ռազմական լրագրություն» խորագրով մեկշաբաթյա մասնագիտական դասընթացը։
Այսօր «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ում կկազմակերպվել էր դասընթաց Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղերի աշխատակիցների համար` Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին դիմելու պայմանները ներկայացնելու նպատակով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: