Հայերեն   English   Русский  
Եվրահանձնաժողով
Sky News հեռուստաընկերության փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններում հաջորդ փուլին անցում հոկտեմբեր ամսին կլինի, եթե միայն հրաշք տեղի ունենա: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը բացառել է տեսանելի ապագայում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը և նրա գլխավորած պատվիրակությունը, որը ինը անձանցից է կազմված եղել, գրեթե 27 հազար եվրո է ծախսել Բրյուսելից Հռոմ թռչելու համար: Այդ մասին հայտնում է Sky News հեռուստաընկերությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հրապարակած փասթաթղթերին: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական միության միջև հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Ժնևում կայացած գագաթնաժողովին հարբած վիճակում է ներկայացել: Գրում է Russian.rt.com-ը:
Ապրիլի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության (DG ECHO) Արևելյան հարևանության, Կենտրոնական Ասիայի, Իրաքի և Իրանի արագ արձագանքման համակարգող՝ Սրդան Ստոյանովիցին:
Hürriyet Daily News պարբերականի փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի հնարավոր վերականգնումը կարող է խոչընդոտ դառնալ Եվրոպական միությանը երկրի անդամակցության համար: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայում կալանավորել են փախստականի կարգավիճակի հավակնորդ աֆղանստանցուն, որին մեղադրում են Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյայի 19–ամյա դստերը բռնաբարելու եւ սպանելու մեջ, հայտնում է news.am-ը վկայակոչելով The Daily Mail–ը։
Ակնկալելի էր, որ Եվրահանձնաժողովը Թուրքիայի` ԵՄ-ի անդամակցության հարցով տարեկան իր զեկույցում խիստ շեշտադրումներ եւ ընդգծումներ վերապահած լիներ Անկարային: Ներթուրքական իրադարձությունները, մարդու իրավունքների ոտնահարումը, զինվորական «հեղաշրջման» փորձի դիմաց շարունակվող ձերբակալությունները, քրդամետ կուսակցության պատգամավորների անձեռնմխելիությունը չեղարկելն ու հետագա ձերբակալությունները կազմում են ստվար թղթածրար ԵՄ-ի անդամակցության արգելակման առումով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: