Հայերեն   English   Русский  
Սերգեյ Խաչատրյան
Հունիսի 10-ին Արամ Խաչատրյան լեփ-լեցուն համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհում մեծ ճանաչում վայելող ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը։ Ծրագրում հնչեցին Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը, լարային նվագախմբի սերենադը՝ ըստ շվեդական ազգային մեղեդիների, ինչպես նաև Սերգեյ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան «Դասական»։ Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ Հայաստանում հնչեց առաջին անգամ:
Հայաստանից աշխարհահռչակ երաժիշտներ Սամվել Երվինյանն ու Սերգեյ Խաչատրյանը, ինչպես նաև Իսպանիայից Արա Մալիքյանը (Իսպանիայի թագավորական ընտանիքի անդամները բազմիցս ներկա են գտնվել վերջինիս համերգներին) ընդգրկվել են աշխարհի 30 լավագույն ողջ ջութակահարների վարկանիշում: Այդ մասին հայտնել է է "Культура-ВРН" կայքը: Գրում է Novostink.ru-ն:
Մեղրիի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկում գրանցված միջադեպի փաստի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել:Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Այսօր Ազգային ժողովւմ տեղի են ունենում խորհրդարանական լսումներ «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ»:Խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ արդեն տևական ժամանակ է՝ խոսվում է թեմայի մասին և խնդրահարույց հարցի վերաբերյալ իրազեկվածության պահանջ կա:Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ՝ դեղերի մասին նոր ...
Ռուսաստանցի թենիսիստուհի Վիտալիա Դյաչենկոն կասկածվում է պայմանավորված խաղի մասնակցելու մեջ Ամերիկայի բաց առաջնության շրջանակներում: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ամփոփում է 90-ամյա հոբելյանի միջոցառումները:
Դեկտեմբերի 15-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի է ունեցել հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 11-ի երեկոյան ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում զոհված ժամկետային զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՊՆ բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ, զինվորականներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ օլիգարխներն այս օրերին իրենց ամառային հանգիստն անցկացնում են Ֆրանսիայի գողտրիկ եւ թանկարժեք քաղաքներից մեկում՝ Սեն-ժան-Կապ-Ֆերայում։ Այն գտնվում է հայ պաշտոնյաների սիրելի Մոնակոյի հարեւանությամբ։
Հայաստանում անցյալ տարվա համեմատ հիվանդացության թվի աճ է գրանցվել: Սա կապված է ջերմաստիճանի` նորմայից բարձր լինելու հետ:
26-ամյա ծննդկանի և նրա նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով բաղկացած լավագույն բժիշկներից, ընդ որում` ներառվել են ոչ միայն մանկաբույժներ, այլև հարակից ոլորտի մասնագետներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: