Հայերեն   English   Русский  
բուսակերություն
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, աշխարհը նշեց Բուսակերների միջազգային օրը, ինչը հերթական անգամ ստիպեց մտածել՝ անցնե՞լ բուսակերության, թե ոչ: Իսկ մինչ այդ հարկ է մեկընդմիշտ պարզել, թե որքանով է դա օգտակար առողջության համար:
Բրիտանական The Telegraph թերթը հրապարակել է այն պետությունների ցանկը, որտեղ ամենաքիչն են միս օգտագործում: Պարզվեց, որ «Ամենաբուսակեր» երկիրը Բանգլադեշն է: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ երկրում մեկ տարում մեկ անձը միջինում ուտում է 4 կիլոգրամ միս: Եթե համեմատենք ԱՄՆ-ի հետ, ապա այնտեղ այդ թիվը 30 անգամ ավել է:
Ռուսական իշխանությունները չեն խնդրի Արևմուտքին չեղարկել սահմանված հակառուսական պատժամիջոցները: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ Time պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Գրում է Gazeta.ru.-ն:
Ամեն ինչի նորաձևություն լինում է: Այսօր վատ սովորույթներից ձերբազատման նորաձևության շրջանն է: Մարզադահլիճ ու լողավազան հաճախելն ինչ-որ տեղ իմիջի հարց է դարձել, իսկ սննդի մեջ միայն բնական, ոչ մսային կամ էլ հում մթերքներ գործածելն էլ նաև կամքի արտահայտություն է:
Արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի և պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների համար կազմակերպվում է այցելություններ զորամասեր: Ավանդույթ դարձած ծրագրի շրջանակում իրենց զավակներին տեսակցելու նպատակով հունիսի 5-ին զինվորների ծնողների հերթական խումբը մեկնեց սահմանամերձ զորամասեր:Զինծառայողների ծնողներին բարի ճանապարհ մաղթելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նախարարն ու քաղաքապետը զրուցեցին ...
Վիեննայի բժշկական համալսարանի գիտնականները Բեռնի համալսարանի գործընկերների հետ պարզել են, որ Հռոմի գլադիատորները հիմնականում սնվում էին բուսական սնունդով, ուտում էին հացահատիկներ, իսկ օրգանիզմն ամրապնդելու համար, մարզումներից հետո խմում էին ածուխի հիմքով ըմպելիք:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: