Հայերեն   English   Русский  
մազերի խնամք
Մարդն ամեն օր է մազեր կորցնում. նորմ է համարվում օրական մինչև 100 մազի կորուստը: Երբեմն այդ փաստից տագնապում ենք, քանի որ նոր դուրս եկած մազերը չենք նկատում: Ըստ էության՝ մազերի «հերթափոխություն» է կատարվում, ու դա բնական է: Սակայն երբեմն մազերի աճը դանդաղում է, ու թվում է, թե թափված մազերն այլևս նորերով չեն փոխարինվում: Այդ վիճակը, ի վերջո, կարող է ճաղատացման հանգեցնել:
Ըստ Այուրվեդայի՝ մազերը կնոջ ուժի հայելային արտացոլումն են, և ոչ միայն, նաև՝ նրա առողջության: Ուստի հին հնդկական բժշկագիտության մեջ հատուկ ուշադրություն է հատկացվում մազերի խնամքին:
Միշտ էլ , երբ ոչ մի միջոց սպասված արդյունքը չի տալիս, վերադառնում ենք հնին, ավելի ճիշտ՝ տատիկի ու մեծերի խորհուրդներին: Դա բնական է. չէ՞ որ իրականում դրանք տարիներով փորձված, մշակված ու կատարելագործված միջոցներ են:
Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր նաև այն ժամանակ, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա ասես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով: Սակայն, տնտեսական օճառը միայն լվացքի պարագա չէր, այլ շատ ավելին: Ուստի, թող ձեր տան մի անկյունում միշտ լինի ոչ թանկ ու ոչ անուշաբույր այդ օճառը, քանի որ այն մի ամբողջ սերունդ է տարբեր նպատակներով կիրառել ու դրա օգուտները տեսել: Այսպես.
Շատ կանանց է տանջում այն փաստը, որ անգամ ամենապրոֆեսիոնալ վարսահարդարի մոտ մազերը հարդարելուց մի քանի ժամ անց սանրվածքը կորցնում է տեսքը: Բայց մեղավորը ոչ թե վարսահարդարն է, այլ յուղոտ գլխամաշկը:
Հայտնի է, որ ամռան վերջում ու աշնան սկզբին ոջիլով վարակման սեզոնային պիկն է: Երեխաները տարբեր վայրերում հանգստից հետո վերադառնում են դպրոց ու այդ շփումներից միմյանց փոխանցում ոջիլը:
Ի՞նչն է մազերի աճը խոչընդոտում կամ ինչից են մազերը դանդաղ աճում: Այս հարցերն այսօր երկար մազերի մասին երազող շատ կանանց ու աղջիկների մտահոգության պատճառ են դարձել: Մազերի աճը կարող է դադարել կամ դանդաղել տարբեր պատճառներով:
Ամեն երկրում կանայք ունեն մաշկի, մազերի խնամքի տեղային, յուրահատուկ միջոցներ, որոնցից օգտվել են դարեր շարունակ, մինչև կստեղծվեին համընդհանուր օգտագործման կոսմետիկական միջոցները: Woman.ru-ն առանձնացրել է 7 երկրներում ընդունված գեղեցկության պահպանման գործուն մեթոդներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: