Հայերեն   English   Русский  
պետական պարտք
Այս տարին էլ աչքի ընկավ տնտեսական բազմաթիվ իրադարձություններով՝ դրական և բացասական:Սկսենք կառավարության փոփոխությունից: Նոր կառավարությունը ձևավորման պահին բավական հետաքրքիր հայտարարություններով ու ձևակերպումներով հանդես եկավ, հատկապես՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսության վիճակը ծանր է` շատ ծանր, ու հետագայում էլ կառավարության ծրագիրը ներկայացնելիս նշվեց, որ այս կառավարության գերնպատակը հետագա զարգացման հիմքեր դնելն է: Ավելին՝ Կարեն ...
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Իրական վտանգ կա, որ արդեն հաջորդ տարի Հայաստանի պետական պարտքը կգերազանցի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը և ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի, կառավարությունը այլևս իրավունք չի ունենա պարտքեր ներգրավելու։
Վերջին շրջանում շատ է խոսվում, թե մեր երկրի արտաքին պարտքը մտահոգիչ շեմին է, և արժութային կառավարումը պատշաճ չի իրականացվում: Պարտքի տեմպերն աճում են, իսկ պետական պահուստային ֆոնդը՝ նվազում: Ի՞նչ է իրականում տեղի ունենում:
Իտալիայի պետական պարտքի ծավալները մարտ ամսին կրկին ռեկորդ են սահմանել և պատմական առավելագույնի հասել: Գրում է Gazeta.ru.-ն:
Սկսած նոյեմբերի 2-ից` կառավարության ներկայացուցիչները ԱԺ-ին են ներկայացնում հաջորդ՝ 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ ՀՆԱ-ի իրական աճը նախատեսվում է 2.2%, 12-ամսյա գնաճը նախատեսված է 4 (+-1.5) %, իսկ բյուջեի դեֆիցիտը` ՀՆԱ-ի 3.5%-ի չափով: Եկամուտների գծով բյուջեի մուտքերը կկազմեն 1 տրիլիոն 183 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 373 մլրդ դրամ, դեֆիցիտը` 193 մլրդ դրամ: Պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2016 թ. վերջի դրությամբ կանխատեսվում է 5 մլրդ 565 մլն ԱՄՆ ...
Միջազգային տնտեսական հարաբերություններում Հունաստանն իսկական գլխացավանք է դարձել: Հունիսի 26-ին Հունաստանը լքեց վարկատուների բանակցությունները: Պաշտոնական Աթենքի այս որոշումը դժգոհություն առաջացրեց Բրյուսելում, և հունիսի 27-ին Եվրախումբը արտահերթ նիստում արձանագրեց բանակցությունների դադարեցման փաստը: Եվրագոտու ֆինանսների նախարարները հրաժարվեցին երկարաձգել Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագիրը: Միաժամանակ Եվրախումբը հայտարարեց Աթենքի հետ հետագա բանակցությունների անհնարինության մաս ...
Հունիսի 22-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվեց 63 կողմ, 32 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Կառավարության այս նախագծով առաջարկվում է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ կետերում «պետական» բառը փոխարինել «կառավարության» բառով, իսկ 7-րդ կետում` «պետական պարտքը» փոխարինել «կառավարության պարտքը» բառերով: Առաջին հայացքից աննշան ...
ԱԺ արտահերթ նստաշրջանը շարունակվեց նաև այս շաբաթ` հունիսի 22-23-ը: Չնայած այդ օրերին հայաստանյան հանրությանը հուզող թիվ մեկ խնդիրը էլեկտրաէներգիայի թանկացումն էր ու դրա դեմ պայքարը, իսկ արդեն հունիսի 23-ին` ոստիկանության բռնությունները ցուցարարների նկատմամբ` ԱԺ-ում այդ հարցին անդրադարձ չկատարվեց: Ընդդիմադիր պատգամավորներից դրան փորձեցին անդրադառնալ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրահանգով «թեմայից դուրս» խոսող պատգամավորների խոսափողներն ...
Հունաստանի ֆինանսների նախարար Յաննիս Վարուֆակիսը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` Եվրոպական ֆինանսական կայունության հիմնադրամ արդեն վերադարձվել է 10,9 միլիարդ եվրո: Գրում է Russian.rt.com-ը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Քրոնիմետ ընկերությունը նախաձեռնել են DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը, որի նպատակն է նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ունակությունները, խաղ խաղացողից վերածել խաղ ստեղծողի և բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին։Մրցույթին կարող են մասնակցել դպրոցականները և այն բոլոր մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աշխատել ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: