Հայերեն   English   Русский  
դրամական փոխանցումներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը սկսել է վերահսկվող տարածքից գումարներ փոխանցել դեպի Եվրոպա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Դմիտրի Ֆեոկտիստովը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանից Ադրբեջան 2015 թվականի երկրորդ եռամսյակին ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումների ծավալը կազմել է 190 միլիոն դոլար, ինչը 43.11%-ով զիջում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշին։
Փարիզի Մարինյի պալատում ավարտվել են Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 20.02-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` Վերին Պտղնի գյուղի «Ար ընդ Վի կոմֆորտ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բենզատար բեռնատարը շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. առկա է վառելիքի արտահոսք:Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: