Հայերեն   English   Русский  
Կենտրոնական բանկ
Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում բոլոր վարկերի առումով տոկոսադրույքների 4-5 տոկոս նվազում է արձանագրվել: Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
2018-ից շրջանառության մեջ կդրվեն երրորդ սերնդի թղթադրամներ։ Կենտրոնական բանկն արդեն հայտարարել է նոր թղթադրամների թեմատիկան և էսքիզների ընտրության նպատակով մրցույթ հայտարարել։
ՀՀ-ում շրջանառության մեջ են դրվելու 2000 դրամանոց թղթադրամներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանն ասաց, որ թղթադրամների հումքը լինելու է հիբրիդային:«Թե երբ շրջանառության մեջ կդրվի թղթադրամը, կախված է Կենտրոնական բանկի խորհրդի որոշումից: Երբ Կենտրոնական բանկի խորհուրդը վերջնական որոշում կայացնի և հաստատի այն, արդեն հստակ կլինեն թղթադրամի շրջանառության հետ կապված բոլոր ժամկետները»,-ասաց նա:
Կենտրոնական բանկը հրապարակել է « Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2016 թվական » պարբերականը:
Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր արժույթի անցնելու մասին:
Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ:Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «2017», «1000 ԴՐԱՄ» մակագրությունները:Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարբերանշանները՝ Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյա հոբելյանի նշումով: ...
ԿենտրոնականբանկինախագահԱրթուրՋավադյանըմեկնելէ Կիպրոս՝ Նիկոսիա, որտեղմասնակցելուէ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2017 թ. տարեկան ժողովին և բիզնես ֆորումին:Միջոցառման շրջանակում նախատեսված են ԿԲ նախագահի հանդիպումները Եվրոպական ներդրումային բանկի, ՎԶԵԲ, Կիպրոսի կենտրոնական բանկի և միջազգայինմիշարքայլ ֆինանսականկառույցներիղեկավարներիհետ:
Ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել է 1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) ապրանքախմբի 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%, ոչ պարենային ապրանքներինը` -2,9%, ծառայությունների սակագներինը` -2,3%: Սննդամթերք ապրանքախմբի գնաճը հիմնականում պայմանավորված է եղել 2016/2017 թթ. բերքի համեմատաբար ցածր ծավալներով, որի ազդեցությունը կպահպանվի մինչև 2017 թվականի երրորդ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: