Հայերեն   English   Русский  
Վարդան Պողոսյան
Երեւանում նոյեմբերի 7-ին, թալանել են ՀՀ ֆոնդային բորսայի ֆինանսական տնօրենի եւ ՊԵԿ ավագ մաքսային տեսուչի ավտոմեքենաները:
«Փյունիկի» արդեն իսկ նախկին ավագ Վարդան Պողոսյանի հետ պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է և կողմերը որոշել են այն չերկարաձգել:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին խնդրեց մի կողմ թողնել իրավական նորմերը և խոսել շարքային քաղաքացուն հասկանալի լեզվով: Պատգամավորը խնդրեց պարզաբանել`արդյոք նոր սահմանադրությունը լուծելու է քաղաքական մենաշնորհի խնդիրը և նպաստելու է, որ սոցիալ-տնտեսական խնդիրներն ավելի արդյունավետ լուծում ստանան:
ԱԺ-ում շարունակվող սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարց բարձրացրեց, թե ավելի ճիշտ չէր լինի, եթե սահմանադրության նոր նախագծից հանվեր այժմ էլ չգործող դրույթը, ըստ որի պատգամավորները անհարգելի բացակայությունների պարագայում զրկվում են մանդատից: «Հակառակը, կարծում ենք որ կարևորագույն դրույթ է»,- արձագանքեց Պողոսյանը:Ֆարմանյանի մյուս հարցը պատերազմական իրավիճակներում ԶՈՒ հրամանատարության մասին էր: Պատգամավորը խնդրեց պարզաբանել`ԶՈՒ գերագույն հրամանատարությունն ...
ԱԺ-ն այօր շարունակում է քննարկել ՀՀ նախագահի կոմղից ԱԺ ներկայացված Սահմանադրության փոփոխությունների նախագծի փաթեթը: Հարցով զեկուցող, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն այսօր պատասխանեց պատգամավորներին հուզող հարցերին:ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը հետաքրքրվեց`հնարավոր չէ արդյոք սահմանադրությունում փոփոխությունների նախագիծն ըստ բաժինների դնել հանրաքվեի:
Սահմանադրական հանձնաժողովի որևէ անդամ չի վարձատրվել և չի վարձատրվելու: Հանձնաժողովը խորհրդատվական մարմին է և աշխատում է հասարակական հիմունքներով: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը քննարկելիս հայտարարեց ՀՀնախագահինառընթերսահմանադրականբարեփոխումներիմասնագիտականհանձնաժողովիանդամՎարդանՊողոսյանը: Նա նաև նշեց, որ հանձնաժողովի գործունեության ու գործուղումների համար պետբյուջեից գումար չի ծախսվել. ամենն իրականացվել է դոնոր կազմակերպության միջոցներով:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշակի պարզաբանումներ տվեց նոր նախագծի վերաբերյալ:
Վերջին օրերին բուռն քննարկումների տեղիք է տվել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: