Հայերեն   English   Русский  
Արմեն Ղուլարյան
«Հրազդան» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում այսօր մեկնարկել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած՝ «Շենքերում էներգաարդյունավետության ստանդարտներն և տեխնոլոգիաները» խորագրով միջոցառումները, որին մասնակցել է նաև ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը:
Քաղաքաշինության կոմիտեում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ 2018 թվականի տարեվերջին ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի հետ այցելել է Գյումրի՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շրջանակներում տարվող ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Եվրոպայի առաջատար շինարարական ընկերություններից մեկի՝ ավստրիական STRABAG International կոնցեռնի ներկայացուցիչներին, Հայաստանի շինարարների միության և Միջազգային շինարարների միության (Մոսկվա) նախագահներին, կառույցների պատվիրակության այլ անդամների:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ղրղզստանի Հանրապետության կառավարության պատվիրակությանը, որի այցի հիմնական նպատակն էր էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտում մեր երկրի փորձառության ուսումնասիրությունը և իրականացված աշխատանքներին ծանոթանալը:
London Chess Classic շախմատային փառատոնի շրաջանակներում անցկացվող «ՖԻԴԵ Օփեն» անվանումը կրող միջազգային մրցաշարում երեկ տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները:
ՀՀ քաղաքաշինության նախարարության և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի միջև երկարամյա փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով այսօր նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը և հիմնադրամի ղեկավար պարոն Գրեգ Ֆոստերը ստորագրել են համագործակցության համաձայնագիր:
Հայաստանում շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ:
Մարզային այցելության շրջանակներում քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետարանում: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարար Նարեկ Սարգսյանը, նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, այլ պաշտոնատար անձինք:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: