Հայերեն   English   Русский  
հանցագործություն
Ավազակություն, կողոպուտ և գողություն. սրանք, ի թիվս այլոց, պատկանում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների «ընտանիքին»: Այս հանցագործությունները հաճախ ոչ մասնագիտական շրջանակներում շփոթում են, օրինակ` կողոպուտը գողության կամ ավազակության հետ: Հենց այդ պատճառով էլ, որոշեցինք այս համարում անդրադառնալ այդ հանցագործություններին, տալ դրանց սահմանումներն ու վեր հանել հիմնական տարբերությունները:
Սեպտեմբերի 2-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ միջոցառմամբ, մայրաքաղաքի Արտաշիսյան 46 հասցեի մոտ հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին հետախուզման մեջ գտնվող, 53-ամյա Անդրանիկ Ավագյանին։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված ևս երկու քրեական գործի նախաքննություն:
Օգոստոսի 4-ին, ժամը 12.20-ին, Նորքի այգիների թիվ 238 հասցեի մոտ հայտնաբերվել և ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Աշոտ Ե.-ն:
Այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Շամիրամ գյուղում 4 անձի սպանության կասկածանքով հետախուզվող Թ. Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից կստանան խոշոր դրամական պարգևատրում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել իրացնելու նպատակով կեղծ փողեր պատրաստելու, իրացնելու, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից կեղծ փողեր իրացնելու փորձ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել քրեակատարողական հիմնարկի աշխատակցի մոտ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը:
Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին խուսափել պատասխանատվությունից իր կատարած սարսափելի հանցագործությունների պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: