Հայերեն   English   Русский  
բանակ
Մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լևոն Արսենի Թորոսյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին:
Աշխարհի ամենահեղինակավոր կլինիկաներից մեկի՝ Հայդելբերգի համալսարանական կլինիկայի բժիշկ-պրոֆեսորներն ապշած էին ու հիացած՝ տեսնելով 21-ամյա Ալբերտին, որն իր ոտքով, քայլելով հասել էր հիվանդանոց: Մինչ այդ նրանք տեսել էին նրա վիրավոր գլխի ռենտգեն լուսանկարն ու տարակուսել՝ նման վիրավորում ստացած անձն առհասարակ ինչպե՞ս է ողջ մնացել: Բայց Ալբերտը ոչ միայն ողջ է, այլև երկու տարվա համառ պայքարի շնորհիվ կարողացել է վերականգնել շարժունակությունը, տեսողությունը, հիշողությունը, խոսքը, գրել-կարդալու ունակությունը ...
Մայիսի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը:
Այսօր Արցախի զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ։
Մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ:
Մայիսի լույս 14-ի գիշերը Արցախում վիրավորված զինվոր Շամխալ Պետրոսյանն արդեն գիտակցության է եկել։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է նրան կենտրոնական հոսպիտալում և զրուցել նրա հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:
Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին:
Ի տարբերություն հանգստյան օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: