Հայերեն   English   Русский  
բլոգեր
«Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցել է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից:
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, Ժողովրդավարական հաստատությունների բյուրոյի ղեկավար Գեորգ Լինկը դատապարտել են ադրբեջանցի բլոգեր, Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավար Մեհման Հուսեյնովի ազատազրկումը՝ կոչ անելով պաշտոնական Բաքվին անհապաղ ազատ արձակել նրան: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. « Բաքվի բռնապետի վարչակարգը շարունակում է ազգությամբ թալիշ ակտիվիստների նկատմամբ բիրտ մեթոդներով ճնշումները և վերջիններիս ձերբակալությունները:Մասնավորապես, մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու շինծու մեղադրանքով երեկ սեփական տանը ձերբակալվել և երեսուն օրվա կալանքի է դատապարտվել թալիշ լրագրող, հայտնի բլոգեր, «Հանրապետական այլընտրանք» («ՌեԱլ») ընդդիմադիր շարժման անդամ Ռահիմ Շալիևը:Համացանցային տիրույթում բավական երկար ժամանակ ճանաչում եմ Ռահիմ Շալիևին, ...
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Բաքվում է: Բելառուսի գերագույն դատարանը մերժեց նրա բողոքն ընդդեմ Բելառուսի Գերագույն դատախազության՝ բլոգերին Ադրբեջանին արտահանձնելու որոշմանը: Լապշինին հատուկ չվերթով Բաքու հասցրին, ուր նրան դիմավորեցին Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության դիմակավոր և զինված ներկայացուցիչները: Տպավորություն էր, որ առանձնապես վտանգավոր ահաբեկիչ է ձեռքներն ընկել:
Ադրբեջանում գործող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը խստորեն դատապարտել է բլոգեր Մեխման Հուսեյնովի նկատմամբ ոստիկանության անմարդկային վերաբերմունքը և կասկած չունի, որ դրա հետևում կանգնած է երկրի քաղաքական ղեկավարությունը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, այս մասին նշված է Ազգային խորհրդի հայտարարությունում:
Հունվարի 9-ի երեկոյան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի կենտրոնում քաղաքացիական հագուստով անձանց կողմից առևանգվել է հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը:
Ճապոնացի բլոգերը համացանցում խաղային գործընթացի ուղիղ հեռարձակման ընթացքում պատահաբար այրել է իր տունը, երբ փորձել է ծխել: Ավելի ուշ այդ միջադեպի տեսանյութը հայտնվել է YouTube տեսահոսթինգում: Գրում է Russian.rt.com-ը:
Նոյեմբերի 10-ին Բաքվի օդանավակայանում Թբիլիսի մեկնելիս ձերբակալված բլոգեր Մեհման Հուսեյնովը ազատ է արձակվել, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:
Նոյեմբերի 10-ին Բաքվի օդանավակայանում Թբիլիսի մեկնելիս ձերբակալվել է բլոգեր Մեհման Հուսեյնովը, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:2012թ. ամռանը Հուսեյնովի դեմ ոստիկանի նկատմամբ խուլիգանական գործողությունների մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել, և նրան արգելել են դուրս գալ երկրից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: