Հայերեն   English   Русский  
Առողջություն
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ս. թ. փետրվարի 8-ին` Գյումրիում, իսկ փետրվարի 10-ին` ժամը 19:00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա «Լույս հայի աչքերին» խորագրով բարեգործական դասական համերգ՝ նվիրված Հայաստանում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին:
Օձի թույնի հակաուռուցքային ազդեցությունն է ուսումնասիրում կենսաբանական գիտությունների թեկնածու, Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Արյունաբանության ինստիտուտի մոլեկուլային կենսաբանության բաժանմունքի վարիչ Նարինե Ղազարյանը։
Հոգեբուժարանում պահվող անձի մերձավոր ազգականը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգել է, որ իր հարազատն առանց բավարար հիմքերի և իր կամքին հակառակ պահվում է հոգեբուժական կազմակերպությունում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները կազմել են մարդկային օրգանիզմի համար ամենավտանգավոր էժանագին ապրանքների ցանկը: Գրում է Pravda.ru-ն:
(Սեպտեմբերի 28. Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օր)Վարակիչ հիվանդությունների մեջ կատաղությունը (մյուս անվանումը` հիդրոֆոբիա) հատուկ տեղ է զբաղեցնում մահացությամբ (եթե տուժածին վարակվելուց հետո առաջին ժամերին օգնություն չցուցաբերվի, ապա դա կհանգեցնի տուժածի անխուսափելի մահվան): Ամեն տարի աշխարհում կատաղության հետևանքով մահանում է 55 հազար մարդ կամ միջինը մեկ մարդ` ամեն 10 րոպեն մեկ:
Անընդհատ կամ տևական քաղցը վնաս է օրգանիզմին, բայց եթե խոսքը կարճատև քաղցի մասին է, ապա ժամանակակից գիտությունը հաստատում է դրա օգտակարությունը: Այն ոչ միայն օրգանիզմի մաքրմանն ու քաշ գցելուն է նպաստում, այլև բնական ճանապարհով թարմացնում է բջիջներն ու ամրացնում իմունային համակարգը:
Այս հարցի ճշգրիտ պատասխանը ստանալու համար արյան անալիզ պետք է հանձնել, սակայն այնպիսի գործոններ կան, որոնք կարող են հուշել, թե ձեր օրգանիզմը հատկապես որ հորմոնի պակասն է զգում:
Ամենահասարակ հարբուխը հղի է լուրջ բարդություններով, օրինակ` հայմորիտով:Գրիպի, քթի լորձաթաղանթի բորբոքման, կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունը վերին ծնոտի ծոցի (հայմորյան խոռոչ) լորձաթաղանթի բորբոքումն է, որն առանց համապատասխան բուժման կարող է վերածվել քրոնիկական հայմորիտի: Այս խնդրի դեպքում հաճախ գլխացավ է զգացվում ծամելու ժամանակ, հետն էլ ցավում են ատամները:
Հորանջն այն ռեֆլեքսն է, որ ոչ միայն մարդուն է հատուկ, այլև բոլոր կաթնասուններին, թռչուններին ու նաև սողուններին: Դեռևս հորանջի իրական պատճառը լիարժեք ուսումնասիրված չէ, սակայն հայտնի է, որ առաջին անգամ մարդը հորանջում է դեռ ներարգանդային զարգացման ժամանակ, մոտավորապես 12-շաբաթական հասակում:
Ավոկադոն մեր կողմերի պտուղ չէ, այդուհանդերձ այն կարծես կամաց-կամաց տեղ է գտնում մեր սեղանին: Այս օտարականը մեծ, հզոր կորիզ ունի, որը երբեմն փորձում ենք ծլեցնել, աճեցնել, քանի որ դեն նետելը պարզապես ափսոս է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: