Հայերեն   English   Русский  
ԱՍԱԼԱ
«Ես հպարտ եմ, որ առանց գիտնալու հերոս մը մեծցուցի, բայց կը ցավիմ, որ շատ զավակներ չեմ ունեցած՝ ուրիշ զինվորներ ալ տրամադրելու համար իմ ազգիս:Հեղինե Քրջլյան՝ Արա Քրջլյանի մայրը
ԱՄՆ կառավարությունը ներում է շնորհել Թուրքիայի նախկին գլխավոր հյուպատոս Քեմալ Արիքանին 1982 թվականին սպանելու մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանին, ով 34 տարի 11 ամիս գտնվում էր ամերիկյան բանտում և դատապարտվել էր ցմահ ազատազրկման:
«Դիվերսիոն ներթափանցման փորձ միշտ է արվում: Մենք մի օր նորմալ արձագանքում ենք, մի օր՝ ոչ: Դիմակայում ենք դիվերսիաներին, բայց լավ կլինի, որ մենք էլ համարձակություն ունենանք ու դիվերսիոն գործողությունների անցնենք: Բայց, արի ու տես, որ իրենք միշտ ագրեսիայի են դիմում, մենք՝ պաշտպանվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով լարվածությանը սահմանին, ասաց Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի բանակի(ԱՍԱԼԱ) ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:
Վազգեն Սիսլյանն այս պատմությունը պատմել է բազմաթիվ անգամ: Սակայն պատրաստ է ևս մեկ անգամ ամենայն մանրամասնությամբ վերհիշել այն: Դրա մասին գրվել են հարյուրավոր հոդվածներ, իսկ վերջին տարիներին` նաև պիես, որը բեմադրվել է Դրամատիկական թատրոնում և ներկայացվում է լեփ-լեցուն դահլիճում: Դա Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի և ընդհանրապես հայ ժողովրդի նորագույն ժամանակների ազատագրական պայքարի պատմության առանցքային էջերից է:
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված ԱՍԱԼԱ-ի հիշատակի խաչքարի առջև հավաքված վանաձորցիները հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին
Ռոբեր Գեդիգյանի «Մի ասեք, թե տղան խելագար էր» ֆիլմը ցուցադրվել է 2015-ի Կաննի կինոփառատոնում՝ Հատուկ ցուցադրության շրջանակներում:2015-ին թողարկված դրամայում արտացոլված են Հայոց ցեղասպանության հետևանքները այն ապրած ժողովրդի հետագա սերունդների վրա: Գեդիգյանն իր ֆիլմում միավորում է Մարսելի աշխատող դասի սոցիալ-ռեալիստական ժամանակագրությունը և իր հայրական արմատները՝ ցուցադրելով Հայոց ցեղասպանության շարունակական ազդեցությունը տեղահանված սերունդների վրա, գրում է Hollywood reporter կայքը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Իրան կատարած պաշտոնական այցից հետո Թուրքիա վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մոտ օրերս Փերինչեք-Շվեյցարիա դատական գործի հերթական լսումներից առաջ շվեյցարական մամուլում ԱՍԱԼԱ-ի մասին պատմող հոդված է հրապարակվել: Շվեյցարիայում ամենամեծ տպաքանակ ունեցող «Neue Zürcher Zeitung» թերթը ԱՍԱԼԱ-ի հիմնադրման 40-րդ տարելիցի առիթով լայնածավալ անդրադարձ է կատարել հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպությանը: «Գաղտնի հայկական բանակ» վերնագրով հոդվածում մասնավորապես ասված է.
«Նոյյան Տապան» լրատվական գործակալությունում այսօր տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ)-ի հիմնադրման 40-ամյակին։ Բանախոսներն էին ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկներ և նախկին քաղբանտարկյալներ՝ Տիգրան Փաշաբեզյանը, Վազգեն Սիսլյանը եւ Մարտիրոս Ժամկոչյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: