Հայերեն   English   Русский  
քրեակատարողական հիմնարկ
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա ապրիլի 4-ին և 5-ին այցեր են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Կոշ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ:
Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է հատուկ դասընթաց-քննարկումների շարք Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, այդ թվում՝ բժիշկների, հոգեբանների, ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն շփում ունեցող անվտանգության ապահովման բաժնի և հերթապահ խմբի աշխատակիցների համար:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա հունվարի 21-ին չհայտարարված այցեր են իրականացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է դատարանի որոշմամբ: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների հիման վրա, ինչպես նաև մշտադիտարկման նպատակով վերջին մեկ շաբաթվա ընթացքում չհայտարարված այցեր են իրականացվել «Արմավիր», «Սևան», «Հրազդան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ:
Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր պաշտպանյալի վիրահատության համար վճարված գումարը հետ ստանալու նպատակով։
ՀՀ դատախազության կոլեգիան իր 2017թ. օգոստոսի 4-ի նիստի որոշումներով սահմանել է խափանման միջոց կալանավորման հիմքերի պարզման ու հիմնավորման, դրանց մասին փաստական տվյալները միջնորդություններում պարտադիր ներառելուն ուղղված մի շարք պահանջներ ու չափանիշներ:
ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի հունիսի 23-ի կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությանը հանձնարարվել էր հանրապետության բոլոր քրեակատարողական հիմնարկներում նախաձեռնել և կազմակերպել դատապարտյալների ընդունելություն՝ նրանց բարձրացրած իրավական բնույթի խնդիրներին տեղում ծանոթանալու, դատախազության իրավասությունների սահմաններում և հնարավորության դեպքում դրանց օպերատիվ լուծումներ ...
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նյութերի համաձայն` 2018թ.-ի մայիսի 3-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետում նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ա. Հ.-ի անձնական խուզարկությամբ, նրա մոտ գտնվող բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքի միջից հայտնաբերվել է խոշոր չափերով` ընդհանուր 1,68 գրամ քաշով Հաշիշ տեսակի թմրամիջոց: Ա. Հ.-ն այն փորձել է ապօրինի իրացնել ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ում, ...
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գայանե Վարդանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: