Հայերեն   English   Русский  
ԼՂՀ պաշտպանության բանակ
ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին` Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններում առաջին անգամ եղավ հասցեական դատապարտում, մասնավորապես, նրանք նշեցին, որ Ադրբեջանն է գնում զինված գործողությունների և լարում իրավիճակը:
Ապրիլի 14-ին և լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:
«Ապրիլյան իրադարձություններից հետո Մատաղիսի զորամասի հրամանատար Հարություն Ամիրխանյանը հրաժեշտ է տվել պաշտոնին։
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` նոյեմբերի 15-21-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ,
Գանձակի ծանր հանցագործությունների դատարանը մայիսի 5-ին Ադրբեջանում հայտնված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանի գործով դատավճիռ է կայացրել:
Այսօր` հունվարի 28-ին, Հայոց Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուր պանթեոնում գտնվող ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայկական բանակի նկատմամբ սադրանքներ իրականացնելով` Ադրբեջանը ցանկանում է որոշակի վնաս պատճառել: «Պատասխան չենք տալիս, այլ անում ենք այն, ինչ պլանավորում ենք»,-այսպես պատասխանեց Մովսես Հակոբյանն այն հարցին, թե հակառակորդին արժանի պատասխան տրվու՞մ է: Նրա խոսքերով` յուրաքանչյուր զինծառայող հնարավորությունների սահմաններում հայրենիքը պաշտպանելիս ...
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ`
Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքից զորակոչված ևս 100 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին:
Այսօր ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ ԼՂՀ պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված երեք զինծառայողների հիշատակը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: