Հայերեն   English   Русский  
ուսանողներ
Տարկետման իրավունքի չեղարկման դեմ պայքարող ուսանողների հետ քննարկումները հեռարձակվելու են առցանց ռեժիմով՝ ԱԺ պաշտոնական կայքում՝ այսպիսով հնարավորություն տալով ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիներին հետևելու դրանց ընթացքին։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ազգայի ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Երիտասարդները շատ ճիշտ կարողացան կողմնորոշվել և, ըստ էության , կարողացան ցույց տալ, որ ոչ մի ուժի կողմից չեն ուղղորդվում: Նրանք չեն ուզում առիթը բաց թողել և ընդհանուր սեղանի շուրջ նստելով իշխանությունների հետ ՝ գոնե ենթաօրենսդրական ակտերով կարողանալ կարգավորել խնդիրները»:
Արդեն չորրորդ օրն է, ինչ մի խումբ ուսանողներ շարունակում են դասադուլը՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակմանը:Այժմ նրանք իրենց ակցիան շարունակում են ՀՀ Ազգային ժողովի մոտ: ԱԺ մոտ նրանք ակցիա են անում, քանի որ ԱԺ գլխադասային հանձնաժողովում այսօր 18։00-ին տեղի է ունենալու «Զինվորական ծառայության և զինապարտության» մասին օրենքի քննարկումը: Նրանց պահանջն է մասնակցել քննարկմանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էապես սահմանափակել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը, մեծ դժգոհություն է առաջացրել ուսանողների մոտ: Եւ երեկ վաղ առավոտից «Հանուն գիտության» նախաձեռնության անդամների նախաձեռնությամբ ԵՊՀ-ում մեկնարկեց դասադուլների շարքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: