Հայերեն   English   Русский  
Արցախյան պատերազմ
Արդեն տևական ժամանակ է, ինչ տարբեր կազմակերպություններ, փորձագետներ, քաղաքագետներ, ընդ որում՝ թե՛ հայազգի, թե՛ օտարերկրացի, պնդում են, թե Արցախում լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է: Վերջին նման հայտարարություններն արել է Հարավային Կովկասում և Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, դրա մասին նշվում է նաև Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում: Ուստի «Անկախը» զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ...
1993 թվականի սեպտեմբերի 3-ին վարորդ Բենիամին Այվազյանը երեք ընկերների հետ Ստեփանակերտից ուղևորվում է Ղուբաթլի (ներկայիս Քաշունիք)՝ վառելիք բերելու: Թիկունքից նրանց վրա կրակ են բացում: Մեքենայում գտնվող երկու ուղևորները սպանվում են, իսկ Բենիամին Այվազյանի ճակատագիրը մնում է անհայտ: 25 տարի է անցել, սակայն Բենիամին Այվազյանի ընտանիքը դեռ սպասում է նրան:
«Վերջին անգամ ռազմաճակատ մեկնելուց առաջ արդեն հրաժեշտ էր տվել: Երբ հետ դարձավ աստիճաններից ու փոքրիկին մեկ անգամ էլ համբուրեց, ասաց` 3 օրից կգամ, բայց այդ 3 օրը տևում է արդեն 25 տարի»:
Հայոց բանակի 25 տարիներն ու Արցախյան պատերազմը մեզ բազում հպարտանալու առիթներ են տվել: Բայց վերջերս ընթերցած բելառուս հեղինակ Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» խորագրով գիրքը, 2015-ին արժանացած գրականության Նոբելյան մրցանակի, մտորելու լուրջ առիթ տվեց` արդյոք մեր պատերազմը հերոսական ու հաղթական արարքների շա՞րք է միայն, ինչպես պատմում են տղամարդիկ, և արդյոք կա՞ տարբերություն տղամարդկանց և կանանց ներկայացրած ու ապրած պատերազմների միջև: Այս և այլ հարցերի շուրջ էլ որոշեցինք զրուցել Արցախյան ...
Tert.am –ը գրում է. «Երեկ չէ առաջին օրը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում վիրավորված 2 զինվորներից Քաջիկ Բադալյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:Այս մասին Tert.am –ին հայտնեցին Մուրացան զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից։Ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը շարունակում է մնալ վերակենդանցման բաժանմունքում: Ինչպես տեղեկացրեցին զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից՝ երկու զինծառայողներն էլ այս պահին գտնվում են ծանր կայուն վիճակում:Այլ ...
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում: Իսկ նախագահնե՞րը, հարցրինք մեր զրուցակցին։ «Դեռ հաստատ չէ»:Ի դեպ, ՀՀԿ ԳՄ-ի հետ հանդիպումներին երբեմն-երբեմն Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը ղարաբաղյան բանակցային գործընթացից «փշուրներ» են պատմում, որպեսզի «ծերերին» չթվա, թե Նալբանդյանն իր «պոստին քնած» է եւ ոչինչ չի անում, բացի «բիզնես դասով թռչելուց»։«Նալբանդյանը Քերրի-Պուտին հանդիպման ...
Առաջարկում ենք ընթերցել ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Նազարյանի հուզիչ գրառումը՝ կատարված նախքան իր հայրենադարձությունը:
Այսօր օրը բացվեց ավետիսով: Ստեփանակերտի ծննդատանը առավոտյան լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմի օրերին զոհված Գեղամ Մկրտչյանի և Անուշի բալիկը: BlogNews.am-ը կապ է հաստատել նորաթուխ մայրիկի հետ, շնորհավորել ու տեղեկացել փոքրիկի ու Անուշի որպիսության մասին: «Աղջկաս հետ ամեն ինչ լավ է, ծնվել է 3.700 կգ քաշով և 51 սմ հասակով»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Անուշը: Հարցին, թե ինչ ապրումներ ունի այս պահին, Անուշը հուզվեց: Մենք հեռախոսազրույց ունեցանք նաև Գեղամի եղբոր հետ, ով տեղեկացրեց, որ բոլոր հարազատներով ...
59 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու Վայսելիա ավանում, Չարլզ և Զաբել Մելքոնյանների ընտանիքում ծնվում է Մոնթե Մելքոնյանը: Նա իր հայ արմատների մասին գիտակցել է դեռևս պատանեկության տարիներին, երբ ընտանիքի հետ 1969-1970 թվականներին ճամփորդել է Եվրոպայով և Միջին Արևելքով, այցելել իր պապերի ծննդավայր Արևմտյան Հայաստան: Վերադառնալով Ամերիկա, Մոնթեն ընդունվում է Սան-Ֆրանցիսկոյից ոչ հեռու գտնվող Բըրքլի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության ...
«Մի հավատացեք եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես։ Ես Իսթամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու», -սիրում էր կրկնել Լեոնիդն ամեն անգամ, երբ թշնամական ուժերն իր վախճանի վերաբերյալ լուրեր էին տարածում... Այսօր լրանում է Արցախյան ազատամարտի հերոսի, հայկական բանակի հիմնադիրներից մեկի՝ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 74-ամյակը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: