Հայերեն   English   Русский  
Աշոտ Հովակիմյան
Մարտի 18-ին Դիլիջանի համայնքապետարանի և Դիլիջանի համայնքային կենտրոնի հրավերով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Դիլիջանի համայնքապետարանում մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ի հարցերին նվիրված ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ հանդիպմանը:
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների ընթացքում նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար ավանդական դարձած հեռուստակամուրջը:
Նոյեմբերի 11-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե - Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) ...
Հոկտեմբերի 13-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց իր մանդատի շրջանակներում մոնիթորինգային այցով հոկտեմբերի 10-ից 14-ը Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ժարբուսինովային:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, մասնակցեց հոկտեմբերի 3-7-ը Ժնևում ընթացող ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 67-րդ նստաշրջանին։
Մայիսի 23-24-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի ղեկավարությամբ ՀՀ պատվիրակությունը Ստամբուլում մասնակցեց Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովի աշխատանքներին: Մարդկության առջև ներկայումս ծառացած մարդասիրական խնդիրներին և նրանց հաղթահարման ուղիների որոնմանը նվիրված գագաթաժողովը կազմակերպել էր ՄԱԿ-ը և առաջինն էր իր տեսակի մեջ:
ՆԱՏՕ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում Եվրոպայի անվտանգության վրա: Գրում է Russian.rt.com-ը:
Ապրիլի 8-ին Ժնևում ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ՄԱԿ-ի և Շվեյցարիայի համատեղ կազմակերպած Բռնի ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված համաժողովին: Համաժողովի բարձր մակարդակի հատվածը համանախագահում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը:
Փետրվարի 4-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջին պատի, ձախ գոտկային շրջանի, ձախ ազդրի ծակած-կտրած վերքեր, որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր՝ բարակ աղու ճարպոնի աղու միջընդերքի վնասումով, դեմքի սալջարդ վերքեր, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Հարություն Բ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Բրիտանիայի դատարանը փետրվարի 1-ին որոշում է կայացրել 6 տարվա ազատազրկման ենթարկել Սիրիայում Իսլամական պետությանը միացած Տարինա Շաքիլին: Հայտնում է arabic.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: