Հայերեն   English   Русский  
մզկիթ
Պակիստանի Քվետա քաղաքում գտնվող մզկիթներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է ANI պարբերականի թվիթերյան էջը: Գրում է Gazeta.ru-ն:
Pajhwok գործակալության փոխանցմամբ` Աֆղանստանի արևելքում գտնվող Գազնի քաղաքի մզկիթներից մեկում որոտացած պայթյունի հետևանքով առնվազն 21 մարդ է տուժել: Գրում է Gazeta.ru-ն:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնում է BaghdadToday պարբերականը՝ հղում անելով անվտանգության մարմիններում իր աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նոր Զելանդիայի մզկիթներում ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ մեղադրվող Բրենթոն Տարանթը չի ընդունել իր մեղքը: Գրում է Russian.rt.com-ը:
Samaa հեռուստաալիքի փոխանցմամբ` Պակիստանի Քվետտա քաղաքում մզկիթի պայթյունից մեկ մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:
Նոր Զելանդիայում մեկնաբանել են Շրի Լանկայի իշխանությունների տարածած այն հայտարարությունը, որի համաձայն օրեր առաջ երկրում իրականացված պայթյունների շարքը կապ ունի Քրայսչերչի մզկիթներում իրականացված հրաձգության հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Կալիֆոռնիայում անհայտ անձինք փորձել են մզկիթ այրել և ուղերձ թողել: Այդ մասին հայտնում էLos Angeles Times թերթը՝ հղում անելով ոստիկանության բաժնի ներկայացուցիչ Էսկոնդիդո Քրիս Լիկին: Գրում է Gazeta.ru-ն:
The New Zealand Herald պարբերականի փոխանցմամբ` Նոր Զելանդիայի ոստիկանապետ Մայք Բուշը հայտարարել է, որ Քրայսչերչ քաղաքի երկու մզկիթներում իրականացված զանգվածային հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 49-ի: Գրում է Gazeta.ru-ն:
Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքի երկու մզկիթներում հրաձգություն է տեղի ունեցել: Հրաձգությունների հետևանքով հիվանդանոցներում տասնյակ վիրավորներ են գտնվում, իսկ զոհերի թիվը նախնական տվյալներով հասել է 40-ի: Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու, այդ թվում ` երեք տղամարդ և մեկ կին: Գրում է Gazeta.ru-ն:
Ֆիլիպինական Մինդանաո կղզում անհայտ անձը նռնակ է նետել մզկիթի ուղղությամբ: Միջադեպի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: