Հայերեն   English   Русский  
Կատար
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները դարձյալ մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ։
Հայաստանի ծանրամարտի հավաքականի մի քանի անդամներ կմասնակցեն Կատարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում մասնակցել է հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին և ելույթով հանդես եկել ֆորումի լիագումար նիստին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումը պաշտոնապես մտել է ուժի մեջ դեկտեմբերի 8-ից: Որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Կատարի Պետություն և գտնվել մինչև 90 օր ժամկետով՝ առաջին մուտքի օրվանից վեց ամսվա ընթացքում:
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում մասնակցել է հեղինակավոր Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին (WISE2019)։
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը։
Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի նստավայրում՝ դիվանում, այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: