Հայերեն   English   Русский  
ձյուդո
Ձյուդոյի համաշխարհային առաջնությունը 2018 թվականին կանցկացվի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այս մասին Բաքվում լրագրողներին տեղեկացրել է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը, տեղեկացնում է «Report» կայքը:
2016 թ. հայ ձյուդոյիստները տարբեր մրցաշարերում նվաճել են 20 մեդալ: Դրանցից ամենակարևորը Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Դավթյանի (60 կգ) նվաճած բրոնզե մեդալն էր:
Նոյեմբերի 27-ին Երևանի Խուլերի միավորման մշակույթի և սպորտի մարզադահլիճում կայացավ մեծահասակների ձյուդոյի 2016 թվականի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էր 112 մարզիկ` 99 ձյուդոյիստ և 13 ձյուդոյիստուհի: Նրանք ներկայացնում էին Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերը, Երևանը և Արցախը:
Նոյեմբերի 5-6-ին Տյումեն քաղաքում 16 երկրների մասնակցությամբ կայացավ «Նոր հոսք» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 2000-2002 թթ. ծնված պատանիներն ու աղջիկները:
Ռիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը ձյուդո մարզաձևում կներկայացնի 2016 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը: Գյումրեցի մարզիկն արդեն երրորդ անգամ է հանդես գալու օլիմպիական խաղերում:
Հուլիսի 11-18-ը Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացել է դպրոցականների 16-րդ համաշխարհային Գիմնազիադային, որը հանդիսանում է դպրոցականների համաշխարհային սպորտի ամենաբարձր վարկանիշ ունեցող ստուգատեսը: Գիմնազիադային մասնակցել է 30 երկրի 2500 դպրոցական: Հայաստանի Հարապետության պատվիրակությունը, որը կազմված էր 38 մասնակցից, հանդես է եկել 9-ը մարզաձևերում` ատլետիկա, մարմնամարզություն, լող, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, նետաձգություն, շախմատ և սուսերամարտ: Հայաստանը ներկայացնող մարզիկ դպրոցականների ...
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների պաշտոնական ցանկը:
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը անհաջող մասնակցեցին Ալմաթիի Գրան պրիին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը:
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը ՀԱՕԿ լրատվության բաժնի հետ զրուցում խոսեց հավաքականի, առաջիկա անելիքների և թիմը համալրելու մասին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: