Հայերեն   English   Русский  
մարզիկներ
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը, ուստի նշված թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը:
Գաղտնիք չէ, որ սպորտում հաջողության հասնելու, միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում մեդալներ նվաճելու համար պետք է լրջորեն նախապատրաստվել: Բացի այդ, անհրաժեշտ է ստուգողական մրցամարտեր անցկացնել: Եթե ֆինանսական միջոցները սուղ են, ապա հաջողության հասնելը դժվար է:
Երևանի մարզահամերգային համալիրի կամարների ներքո բարձրակարգ մարզիկների մասնակցությամբ շատ մրցումներ են անցկացվել: Եվ ահա սեպտեմբերի 19-ին մարզական այս կառույցում տափօղակով հոկեյի ընկերական մրցամարտ կանցկացվի: Սահադաշտ դուրս կգան ռուսական «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» ակումբների խաղացողները: Ուշագրավն այն է, որ միջոցառումը նվիրվելու է տափօղակով հոկեյի օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի մահվան 10-ամյա տարելիցին:
Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացան 10 մեդալի (1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե) և ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրին 32-րդ տեղը: Վերադարձից հետո տպավորությունները հայտնեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը:
Ըմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, սպասելիքները մեծ են: Օդեսայում օրերս կայացած ազատ ոճի ըմբշամարտի «Սև ծով» միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին տասը երկրների պատվիրակներ, մեր ըմբիշներն անմասն չմնացին խաղարկված պարգևներից: Թե ինչքանով են սպասելիքներն արդարացել, խնդրեցինք պարզաբանել միջազգային կարգի մրցավար Լյովա Վարդանյանին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: