Հայերեն   English   Русский  
Վարդան Ավետիսյան
Մի բան է գեղեցիկ ռազմավարություն մշակելը, մեկ այլ բան է այն կյանքի կոչելը։ Սրա վառ ապացույցը ավագ դպրոցներն են։
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ավագ դպրոցների և քոլեջների միջև մրցապայքար է ընթանում աշակերտների և ուսանողների համար։ Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է։ Ուստի հիմնական դպրոցն ավարտելուց առաջ աշակերտը ընտրության առջև է կանգնում՝ դիմել ավագ դպրո՞ց, թե՞ որևէ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։ Եվ քանի որ դիմորդը նախ և առաջ ֆինանսական ապահովության միջոց է ուսումնական հաստատության համար, ապա մրցակցությունը կատաղի է, երբեմն անգամ՝ անազնիվ և դիմորդին մոլորեցնող։
Որքանո՞վ է արդյունավետ 12-ամյա կրթական համակարգը, իրականացվե՞լ են արդյոք նպատակները, որոնք ընկած էին 12-ամյա կրթության անցնելու հիմքում: Վերջապես կարող ենք արդեն քննարկել ու հասկանալ դպրոցական կրթությանը վերաբերող այս և մի շարք այլ հարցերի պատասխանները, քանի որ ունենք արդեն 12-ամյա կրթական համակարգի շրջանավարտներ: Օրեր առաջ դպրոցն ավարտեց 9600 աշակերտ, որոնք դպրոցական ատեստատ ստանալու համար ուսանել են 12 տարի:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական:
«Այս տարվա հունիսին «Ժողովուրդ»-ին դիմեց Երևանի Կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը և աղմկահարույց մանրամասներ պատմեց ՊՆ-ում տիրող իրավիճակի մասին:
Ավագ դպրոցների ներդրման մեկնարկից 8 տարի է անցել, սակայն դեռևս խոսվում է համակարգի կայացած չլինելու և այլ խնդիրների մասին: Կրթության նախարարի պաշտոնում 4-րդ անգամ նշանակվելուց հետո, Լևոն Մկրտչյանը, խոսելով կրթական համակարգի առաջնային խնդիրների մասին, մատնանշեց ավագ դպրոցները: «Ավագ դպրոցը պետք է լինի այն տեղը, որտեղ երեխան, ավարտելով 9-ամյա կրթությունը, ձեռք կբերի մասնագիտություն: Առաջին հիմնահարցը, որի վրա պետք է ուշադրություն դարձնենք, ավագ դպրոցի խնդիրն է: Պետք է հնարավորություն ստեղծել, որ այն ...
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ևս մեկ թուրք գործարարի նկատմամբ:
Դպրոցն ավարտելիս աշակերտները, ավարտական վկայականից բացի, կկարողանան նաև վարորդական վկայական ստանալ: Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոցում ընթացիկ ուսումնական տարվա մեկնարկից ուսումնասիրում են «Ավտոգործ» առարկան: Այն դասավանդվում է 10-րդ և 11-րդ դասարաններում` անկախ դասարանի հոսքային ուղղվածությունից: Դասընթացի ավարտին 17 տարին լրացած աշակերտները կկարողանան քննություն հանձնել ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումում և ստանալ B կարգի վարորդական իրավունք:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումները՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի, Զաքարյան եղբայրներին մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքների հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
ԱԺ-ն քվեների 74 կողմ, 11 դեմ և 20 ձեռնպահ հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագիծն հեղինակել էին Արծվիկ Մինասյանը, Միքայել Մանուկյանը, Արմեն Ռուստամյանը, Թևան Պողոսյանը, Աղվան Վարդանյանը, Արմեն Բաբայանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: