Հայերեն   English   Русский  
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան։
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 4 պատգամավոր հնարավոր է զրկվեն պատգամավորական անձեռնխելիությունից։
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 10 պատգամավոր երկօրյա հացադուլ է հայտարարելու՝ ի աջակցություն թուրքական բանտում գտնվող իրենց կուսակից, ազգությամբ քուրդ Լեյլա Գյուվենին։ Վերջինս էլ իր հերթին բանտում է արդեն 26 օր հացադուլ անում։
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարց է ուղղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Նախ հիշեցրել է, որ նախախարը թուրքական բանակն անվանել էր «Մուհամեդ Մարգարեի օջախ» և «Իսլամի վերջին բանակ», ապա հարցրել.
Թուրքիայում ուղիղ երկու տարի է, ինչ բանտում են գտնվում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը։
Թուրքիայում՝ Մուշում, ձերբակալվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, Մուշից ընտրված պատգամավոր Բուրջու Չելիք Օզքանը:Ինչպես հաղորդում է «BBC»-ի թուրքական ծառայությունը, Օզքանը թվիթերյան իր էջում գրել է. «Ձերբակալվել եմ: Ողջյուններ բոլոր ընկերներիս»: Հաղորդվում է, որ նրան մեղադրում են մամլո հաղորդագրություններից մեկում ելույթ ունենալիս «ահաբկչական կազմակերպության քարոզչություն» իրականացնելու մեջ: Բուրջու Չելիք Օզքանի գործով դատավարությունը դեղի կունենա Մուշում մայիսի 10-ին:Պատգամավոր ...
Թուրքիայում ձերբակալվել է երկրի հարավարևելյան Բաթմանի նահանգից ընտրված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Այշե Բաշարանը: Այս մասին նշված է Բաթման նահանգի դատախազության հայտարարությունում:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվուղ Դիարբեքիր քաղաքի դատախազությունը պահանջել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահներ Սալահեթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին դատապարտել համապատասխանաբար 142 և 83 տարվա ազատազրկման:
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Շըրնաքի պատգամավոր Ֆերհաթ Էնջուին սպառնում է մինչև 22 տարվա ազատազրկում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դիքեն» պարբերականը:Ըստ տեղեկության` Ֆերհաթ Էնջուի վերաբերյալ Շըրնաքի հանրապետական գլխավոր դատախազության կողմից հարուված գործն ուղարկվել է Շըրնաքի երկրորդ ծանր հանցագործությունների դատարան, ինչը վերջինս ընդունել է:
Վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների` ընդդիմադիր լրագրողների և պատգամավորների ձերբակալությունների, Իրաքի հետ լարվածության աճի և հարևան երկրում սպասվող հնարավոր զարգացումների մասին «Անկախը» զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: