Հայերեն   English   Русский  
սննդային թունավորում
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եվ կանխարգելման ազգային կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա ժամը 11:39-ին Արտաշատի բժշկական կենտրոն են գնացել ՀՀ ԿԵ սնդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետները:
Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիսա շրջանի զորամասերից մեկում զինծառայողները սննդային թունավորում են ստացել, որի արդյունքում 731 զինծառայող հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթի կայքը:
The Daily Mirror պարբերականի փոխանցմամբ` քուվեյթական ինքնաթիռը Լոնդոնում արտակարգ վայրէջք է իրականացրել ուղևորների թունավորման պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1996 թ. ծնված Լիլիթ Պ.-ն, 1957 թ. ծնված Համեստ Ղ.-ն, 2004 թ. ծնված Հրաչիկ Հ.-ն, 2006 թ. ծնված Արտյոմ Հ.-ն:
Նոյեմբերի 28-ին, ժամը 18.40-ին, Եղվարդ քաղաքի հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մանկապարտեզի 9 երեխա փսխումով, ջերմությամբ և ցնցումներով տեղափոխվել են բուժօգնության:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: