Հայերեն   English   Русский  
ստուգումներ
ԿԲ նախագահի որոշմամբ ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2018 թ.
Վերջին շաբաթների ընթացքում ԱԺ խմբակցություններին են դիմում տարբեր տոնավաճառների աշխատակիցներ: Նրանք բողոքում են հարկային կոշտ վարչարարությունից: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը:
Նախորդ տարի, 2015 թվականի համեմատ, հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը կրկնակի նվազել է: Ընդհանուր առմամբ` ՊԵԿ-ը 2016թ.-ին իրականացրել է 9 128 ստուգում և ուսումնասիրություն` 2015թ.-ի` 19 020-ի փոխարեն: Արդյունքում` ստուգումների քանակը կրճատվել է 52%-ով, փոխարենը 283%-ով աճել է մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը:
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրեցին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ՝ տեսչության կողմից հանրապետության բենզա և գազալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքները, ինչպես նաև՝ հայտնաբերված խախտումները և դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապրանքների և սննդամթերքի ընդունման ու բաշխման պարտականություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ տվյալներ:Մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում ...
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվել, մոտ օրերս Սերժ Սարգսյանի հրահանգով իրավապահ մարմինները համակարգում ստուգումներ են սկսելու։
ԿԲ նախագահի տեղակալի որոշմամբ ՀՀ ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2016 թ-ի հունվարի 1-ից մինչև 2016 թ-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակաման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:
Ս/թ ի հուլիսի 30-ի ՀՀ Կառավարության նիստին ընդունված որոշման համաձայն՝ մինչև 2016թ. հունվարի 1-ը կտրուկ սահմանափակվեցին տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները: Վստահ եմ, որ Կառավարության այս որոշումը ծառայելու է իր նպատակին, և մասնավոր հատվածն ավելի անկաշկանդ և ազատ գործունեություն ծավալելու հնարավորություն ստացավ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնում անցկացված ստուգումներով պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը կատարել է խոշոր չափերի յուրացում:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 11-15.05.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.86մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 1.38.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: