Հայերեն   English   Русский  
Արամ Հարությունյան
Ինչ-որ կատարվում է այս օրերին դատարանների առաջ, նույնը կատարվում էր 2008 թվականի մարտին, նույն սադրանքներն են, այն ժամանակ էլ ցուցարարները հայհոյում էին,
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անդրադարձավ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում ինքը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր՝ օգոստոսի 1–ին մերժեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործից անջատված մասով մեղադրյալ Վիկտոր Մարտիրոսյանի կալանավորման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։
Այսօր՝ հուլիսի 31-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով դատավորությունը, ներկա էր նաև գործով տուժող, գործարար Սիլվա Համբարձումյանը։ Նա լրագրողների հետ զրույցում պնդեց, որ Արամ Հարությունյանը Հայաստանում է, և իրավապահները չեն կարողանում հայտնաբերել նրան, քանի որ լավ է թաքնվում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով դատական նիստը:
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ գործի վերաբացման դեմ բերված բողոքը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի փաստաբան Կարեն Հակոբյանը քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ ներկայացված բողոքը քննողԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին։
Այսօր՝ հուլիսի 2-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ մեկնարկել է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ ներկայացված բողոքի քննությունը։
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, ըստ որի իր հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: