Հայերեն   English   Русский  
Կարս
Հայաստան–Թուրքիա ներկայիս սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է գտնվում պատմական հայկական Կարս նահանգի Քիլիթթաշ գյուղը։
Թուրքիայի Կարս նահանգում զբոսաշրջության թեժ ժամանակահատվածում ձյուն է տեղացել, հաղորդում է թուրքական «Merkez TV»-ին:
(Ըստ Խորեն քահանա Ստամբոլցյանի հիշատակարանի)*Կարսի հայերը դժոխային պայմաններում ոտք դրեցին 1921 թվականը: «Ի՞նչ պիտի լինի մեր վիճակը, ե՞րբ պիտի ազատվեն մեր գերիները, ե՞րբ պիտի վերջանան մեր տանջանքները»: Այս տարտամ վիճակի մեջ էինք, երբ հունվարի 5-ի գիշերը տան լուսամուտը թակեցին: Տուն մտան մի զինված ասկյար և մի պաշտոնյա.
Կարս նահանգում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատված, հաղորդում է “Անադոլու” գործակալությունը։
Կարսի անկումը հայոց պատմության ամենախայտառակ էջերից է: Ցավալի է, որ ունենալով հսկայական ռազմամթերք ու բանակ` ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, առանց մի գնդակ անգամ արձակելու, թշնամուն անցավ անառիկ բերդաքաղաքը: Կարսի Առաքելոց եկեղեցու վերջին քահանան` Խորեն Ստամբոլցյանը (1858-1928), այդ ամենի ականատեսն էր և վերջիններից մեկը, որ լքեց Կարսը: Նրա թոռնուհին՝ նկարչուհի Հեղինե Աբրահամյանը (1912-2012), որպես սուրբ մասունք պահպանել էր պապի ձեռագիր հիշատակարանը 1920-21 թթ. Կարսի անկման մասին:
«Ես շատ լավ եմ, տրամադրությունս` բարձր, հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի գիտակցումն ինձ մարտի է մղում օր առաջ: Իմ սիրելի ազգի ազատությունը ամենաբարձր իդեալն է ինձ համար, պաշտում եմ իմ հայրենիքը, նրա հողն ու ջուրը, նրա բարձրանիստ լեռներն ու ծաղկուն հովիտները, նրա մրգաստանները: Սրբություն է այդ ազգի անցյալ, դարավոր, հոյակապ կուլտուրան, այն ենթարկվել է տարբեր ժամանակներում հրոսակախմբերի ավերման և ոչնչացման, բայց մեր ազատասեր ստեղծագործ ժողովուրդը գոյություն ունենալու իրավունք է նվաճել: Պարտք ունեմ հայրենիքիս ...
2015 թ. հունիսի 20-ին 27 ուխտավորներով, Արորդաց ուխտի նախաձեռնությամբ, կրկին մեկնեցինք Արևմտյան Հայաստան: Նպատակը հեթանոսական սրբավայրեր այցելությունն էր, ինչպես նաև՝ տեղի հայության հետ շփումները: Նպատակ ունեինք նաև հունիսի 22-ի լուսաբացը՝ Արևափառը, դիմավորել Երիզայի Անահիտի տաճարում:
«Առաջին լրատվական» էլեկտրոնային լրատվամիջոցի 21.05.2015թ. «Աբովյանում կեղծ Արթուր Գեղամի Հարությունյանն ինքնաբացարկի դիմում է գրել, սակայն Ծառուկյանի սպառնալիքներից հետո հետ է վերցրել դիմումը» հոդվածի կապակցությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հրապարակման փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Կարսեցի Գալուստ Բարիկյանի ընտանիքը, 1919 թ. գաղթելով հայրենի հողից, կորցրած 4 երեխա, տուն ու տեղ, ապրուստ, հաստատվել էր Ալեքսանդրապոլում: Այստեղ էլ նրանց բախտը չէր բերել. որդի էին ունեցել, որը մահացել էր հիվանդության պատճառով: Գալուստի կինն արդեն 40 տարեկան էր, բայց ամուսինը հույս ուներ, որ տան օջախը չի մարի, կրկին զավակ կունենան: Եվ մի գիշերվա կեսին Գալուստը քնից վեր է թռչում ու բղավում. «Համասփյո˜ւռ, Համասփյո˜ւռ, վե՛ր կաց»: «Ի՞նչ եղավ, ա՛յ մարդ, էլի խելռա՞ր»,- հարցնում է կինը: «Չէ, չեմ խելռել, ...
Լոռու Այգեհատ գյուղը հետաքրքիր առանձնահատկություն ունի. այնտեղ միայն ազնվականներ են բնակվում՝ Զավարյաններ և Շահվերդյաններ: Բնակավայրը երկար ժամանակ ավերված ու լքված է եղել Լենկ-Թեմուրի արշավանքների հետևանքով, և միայն XVIII դարում է բնակեցվել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: