Հայերեն   English   Русский  
ահաբեկիչներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին ներառել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Գրում է Russian.rt.com-ը:
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ երկրի ռազմատիեզերական ուժերը «Հայաթ-Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորման պահեստ են ոչնչացրել, որտեղ ռուսական Խմեյմիմ բազայի վրա հարձակում գործելու նպատակով հարվածային անօդաչու թռչող սարքեր են պահվել: Գրում է Gazeta.ru-ն:
Թուրք լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը Ստոկհոլմի ազատության կենտրոնի հետաքննական կայքէջում բացահայտել է,
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի արդյունաբերության նախարար Մուհամմադ Մաան Ջազբեն հայտարարել է, որ ահաբեկիչների պատճառով Սիրիան արդյունաբերական ոլորտում կորցրել է ավելի քան 2,5 մլրդ դոլար: Գրում է Gazeta.ru-ն:
Իրաքյան Քրդստանի Սուլեյմանիա քաղաքում բանտից 21 բանտարկյալներ փախուստի են դիմել, որոնց մեծ մասն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ են հանդիսանում: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով քրդական անվտանգության ծառայություններին: Գրում է Gazeta.ru-ն:
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սոլոմատինը հայտարարել է, որ ահաբեկիչները Սիրիայի Արաբական Հանրապետությունում թունավոր նյութերի օգտագործմամբ սադրանք են նախապատրաստում: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել ահաբեկիչների կողմից ամենօրյա սադրանքների ֆոնին չխոսել սիրիական Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծման ավարտի մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Tolo News հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է Վարդակ նահանգում ահաբեկիչների հարձակման հետևանքով ոստիկանության 14 աշխատակիցների,այդ թվում նաև շրջանային ոստիկանության վարչության պետի մահը: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` օրենքի գերակայության և անվտանգության կառույցների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ալեքսանդր Զուևը հայտարարել է, որ ԵՄ շատ երկրներ պատրաստ են Սիրիայում ահաբեկիչների զինաթափման համար գումար հատկացնել: Գրում է Gazeta.ru-ն:
Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Բորնո նահանգում ոստիկանության հատուկ ուժերի իրականացրած գործողությունների արդյունքում «Բոկո Հարամ» խմբավորման առնվազն 22 զինյալ է ձերբակալվել: Նման տվյալներ հայտնել է Xinhua լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: