Հայերեն   English   Русский  
պատմություն
IV դարից ի վեր հայ առաքելական եկեղեցին, հոգևորից զատ, ձգտելով նաև աշխարհիկ իշխանության, հաճախ ձեռնոց էր նետում նաև ազգային պետությանը: Հայոց կաթողիկոսները շատ ավելին էին ցանկանում ունենալ:
Հռոմն իր պատմության ընթացքում երեք ծանր, խայտառակ պարտություն է կրել Կաննում, Խառանում և Եռանդում: Վերջին երկուսում՝ հայոց բանակի անմիջական մասնակցությամբ:
-Ու պայքա՛ր, պայքա՛ր, պայքա՛ր երգեցի.Ձեզի ընծա՛, հայ մարտիկներ –Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...Ձեզի ընծա՛, քաջ մարտիկներ –Եղեգնյա գրչով վրեժ երգեցի.Ընդ եղեգան փող բո՜ց ելաներ:
Հայերը Լիբանանի տարածքում բնակվել են վաղնջական ժամանակներից: Լիբանանը երբեմն նաև մտել է հայոց պետության կազմի մեջ:
Արևմտյան Հայաստան կատարածս ուղևորությունների ընթացքում դու միշտ իմ ուղեկիցն ես եղել, հա՛յ եղբայր, քույր: Նշանակություն չունի, թե ինչ է քո անունը, Արա՞մ, Հայկ, թե՞ Անահիտ, Աստղիկ կամ, առհասարակ, խիղճ կամ բարեկամ:
Պարսիկ ժողովուրդն աշխարհին շատ մեծ մարդիկ է տվել: Նրանց թվում է միջնադարյան անվանի բժիշկ, իմաստասեր Ավիցենան՝ Աբու Ալի ալ-Հուսեյն իբն Աբդալլահ իբն Սինա ալ-Բալխին:
Կան պատմական իրադարձություններ, որոնց հայությունն անմիջական մասնակցություն չի ունեցել, սակայն դրանք ոչ անմիջականորեն, բայց էապես ազդել են հայ ժողովրդի ճակատագրի վրա: Նման իրադարձությունների շարքը կարելի է դասել 1918 թվականի մարտի 3-ին կնքված Բրեստ-Լիտովսկի բազմակողմ հաշտության պայմանագիրը:
Այս երկրի մասին շատերը գիտեն նրա բուրգերով, նշանավոր սֆինքսով, Ալեքսանդրիայի փարոսով, գրադարանով: Եգիպտոսը նաև օծանելիքի հայրենիքն է, այստեղ առաջինն են բարձրակրունկ կոշիկներ հագել, շրթներկ օգտագործել: Մինչդեռ քչերը գիտեն, որ աշխարհի այդ հրաշալիքների կերտման գործում Եգիպտոսի ներկայիս բնակիչներն անմասն են, դրանց կերտողները ղպտիներն էին՝ հին եգիպտացիները:
«Անկախը» պարբերաբար անդրադառնում է հայագիտության, մասնավորապես՝ հնագիտության ձեռքբերումներին: Այս լուսաբանումները, որքան էլ տարօրինակ է, վեր հանեցին մի միտում. գիտական շրջանակներում որոշակի թիվ են կազմում այն մասնագետները, որոնք Ուրարտուի ոչ հայկական պետություն լինելու վարկածի կողմնակից են: Մինչդեռ թվում էր, թե հարցի քննարկումն անցյալում է մնացել՝ շնորհիվ գիտական բազմաթիվ հիմնավորումների:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: