Հայերեն   English   Русский  
Արսեն Հարությունյան
Վերջին շրջանում Հայաստանի առաջատար ըմբիշները հաջողությամբ հանդես են գալիս ակումբային թիմերի ըմբշամարտի Գերմանիայի բունդեսլիգայում:
Այս տարվա ձնածածկույթի բացակայության պատճառով գյուղաբնակները ոռոգման խնդիր ունեն: Սա դարձել է օրակարգային, ու որքան էլ պատկան մարմինները վստահեցնում են, որ մինչ ոռոգման սեզոնը ջրամբարները կլցվեն, գյուղաբնակները չեն սփոփվում:
«Պետության և վարձակալ ընկերության հիմնական նպատակը պետք է լինի մեկը՝ ապահովել սպառողների իրավունքների լիակատար իրացում և սպասարկման բարձր որակ»,- այս մասին «Վեոլիա ջուր» ընկերություն կատարած աշխատանքային այցի ժամանակ ասել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, հույս հայտնելով, որ սպառողները հնարավորինս շուտ կզգան ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների ազդեցությունը:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Դմիտրի Գվինդադզեին:
Կառավարությունն այսօր հաստատեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար ստորագրված պայմանագիրը դադարեցնելու հարցը: Խոսքը վերաբերում է Իրանի հետ սահմանին ճանապարհի 40 մետր հատվածում վերանորոգման աշխատանքները դադարեցնելուն:
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ օրը Հայաստանի հավաքականի անդամ, 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը, երրորդ տեղի համար գոտեմարտում մեծ առավելությամբ հաղթելով Գերմանիան ներկայացնող Ռամզան Ավտաեւին, բրոնզե մեդալ նվաճեց:
«KfW բանկը մեծապես գնահատում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համագործակցությունը՝
Մեկնարկել է Վեդու ջրամբարի շինարարությունը: Ջրամբարի շինաշխատանքների մեկնարկն ազդարարող միջոցառման ընթացքում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ կառուցվող առաջին ջրամբարն է:
2016 թվականի մասին խոսելիս պետք է շեշտը դնել խմելու ջրի համակարգի մեկ օպերատորի մրցույթին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ ամփոփելով տարին:
Ասիական զարգացման բանկը նախատեսում է 2.4 մլն դրամաշնոր տրամադրել Հայաստանին՝ «Ջրամատակարարման և ջրահեռացման երկրորդ ծրագրի» շրջանակներում: Այս մասին Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է ԱԶԲ գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենս Ալվարեսը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: