Հայերեն   English   Русский  
Հայոց դիցարան
Անահիտը հայոց Մայր դիցուհին է՝ մայրության, պտղաբերության, խոհեմության աստվածուհին, մայրն ամեն բարիքի: Նա հայոց մայրաքաղաքների հովանավոր աստվածուհին էր, և անահտական տաճարներ կային հայոց բոլոր մայրաքաղաքներում: Այդ իսկ պատճառով հայոց գլխավոր՝ արքայանիստ քաղաքը մայրաքաղաք է կոչվում: Իսկ Անահիտի պաշտամունքի գլխավոր կենտրոնը Երիզան էր՝ Բարձր Հայքի Եկեղյաց գավառում՝ Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքի մոտ գտնվող մի բարձր բլրի վրա: Մինչև 301 թ. գավառը կոչվել է Անահտական:
Այսօր հեթանոս հայերի ամենանվիրական տոնն է՝ Ամանորը՝ Վահագնի ծնունդը: Վահագնական գլխավոր տոնը մեր նախնիները մարտի 21-ին են նշել:Ուժն առանց սիրո ավերող է, սերն առանց ուժի՝ անզոր….Երկնէր երկին, երկնէր երկիր,Երկնէր և ծովն ծիրանի.Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,Ընդ եղեգան փող բոց ելանէր,Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.Նա հուր հեր ունէր,Բոց ունէր մօրուս,Եւ աչքունքն էին արեգակունք։
Աշխարհի ժողովուրդներից միայն հայերս դիցարանում ունենք հյուրընկալության և ընտանեկան օջախի պահապան աստվածություններ: Եվ, բնականաբար, հայը նմանվելով իր երկրպագած զորություններին, միշտ աչքի է ընկել իր հյուրընկալությամբ, ընտանիքի նկատմամբ մեծ նվիրումով:
Հայաստանի բնությունը գունեղ ու բազմազան է, հայն իր բնույթով փոթորկուն է, և բնականաբար, մեր նախնիները պետք է ունենային բնական տարերքի, ծովերի, ամպրոպի, փայլակի, անձրևի հովանավոր դիցուհի՝ Ծովինար, որ հայ դիցաբանության մեջ հանդես է գալիս նաև Ծովյան, Նար, Նուրի, Հուրի անուններով:
Միհրի պաշտամունքը թերևս ամենատարածվածն է եղել Հին աշխարհում: Սկիզբ առնելով Հայաստանից՝ այն տարածվեց նախ Արևելքում, ապա՝ Հին Հռոմում: Առաջին դարում Հռոմի բնակչության քառորդ մասը միհրականություն էր դավանում, ինչը նպաստեց քրիստոնեության ընդունմանը: Քրիստոնեությունը, իր հերթին, շատ բան է փոխառել միհրականությունից:
Ազգերի ու ժողովուրդների պայքարը քաղաքակրթությունների պայքար է:Կապված աշխարհագրական միջավայրի հետ` այն երբեմն դրսևորվել է որպես պայքար Արևելքի և Արևմուտքի (Հայաստան-Արևմուտք, Իրան-Հռոմ, Արաբական խալիֆայություն-Բյուզանդիա), երբեմն` պայքար Հյուսիսի և Հարավի (Ռուսաստան-Իրան, Ռուսաստան-Թուրքիա, քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում) միջև:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: