Հայերեն   English   Русский  
բախումներ
Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբին շրջանում բախում է տեղի ունեցել անվտանգության ուժերի և երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների միջև:
Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ Իջևանում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել 22 անձ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ հուլիսի 18-ին, Իջևանում լրագրեղների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած բախումներին՝ ասաց, որ անթույլատրելի է ցանկացած մի իրավիճակ, երբ ոստիկանության և իրավապահ մարմինների նկատմամբ կիրառվում է ուժ և չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին։ «Ստեղծված իրավիճակը իրոք մտահոգիչ է և 2018 թվականի մայիսից հետո երևի թե առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որ մի կողմից՝ պաշտպանվի մեր քաղաքացիների շահերը ...
Երեկ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով 10-ից ավելի անձիք են ձերբակալվել: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այժմ աշխատանքային խումբը գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի նպատակն է տեսակցել բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել նրանց իրավունքների երաշխավորման հարցը:
Այսօր՝ հուլիսի 18-ին, Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ երեկ երեկոյան իջևան քաղաքում տեղի ունեցած բախումներին՝ ոստիկանների ու փայտ վերավաճառողների միջև:
Այսօր՝ հուլիսի 18-ին Տավուշի մարզպետարանի մոտ են հավաքվել Իջևանում նախօրեին ոստիկանների և ճանապարհը փակած իջևանցիների միջև տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալվածների հարազատները և պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին:Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, որի որդին ևս ոստիկանությունում է, նշեց. «Ինչ են արել, մա՞րդ են սպանել, որ բռնել են: Թող իրենց մարդասպաններին պահանջեն, իրենց մարդասպաններին դատեն: Դրանով ոչ մի բան չեն շահելու, թող մեր անմեղ երեխեքին մեզ տան: Աշխատատեղ չկա, թող աշխատատեղ ...
Այսօր՝ հուլիսի 18-ին, Իջևանում լրագրողների հետ զրույցի ընթացքում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը անդրադարձել է երեկ երեկոյան Իջևան քաղաքում տեղի ունեցած բախումներին: Օսիպյանը նշել է, որ Իջևանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանների կողմից հարվածներ չեն եղել, հարվածները միայն քաղաքացիների կողմից է եղել:Նա ներկայացրեց երեկ տեղի ունեցածը՝ մանրամասնելով. «Երեկ մի խումբ քաղաքացիների ցերեկային ժամերին տարբեր հատվածներում փակեցին ճանապարհները: Ոստիկանների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում ճանապարհը ...
Իջևանում երեկ ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր։
Իջևանցի փայտ վերավաճառողները այսօր՝ հուլիսի 17-ին, շարունակում են փակ պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, սկսվել է հրմշտոց, մի քանի ցուցարաներ վնասվածքներ են ստացել։
Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: